«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram
Ստացիոնար խնամքի կենտրոն
Խնամք հոգատար ձեռքերից
Հանգիստ եվ ապահով միջավայր
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

«ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն

«ԱրևՄեդ»-ի հոգատար և բարեհամբույր միջավայրում՝ մատուցում ենք ամենաբարձր չափանիշներին համապատասխան ստացիոնար խնամք։ Ունենալով շուրջ 2 տարվա պատմություն, ստեղծել ենք տարեցների, հիվանդների և ծերերի խնամքի 3 կենտրոն։ Կենտրոնները հագեցած են անհրաժեշտ կահույքով, խնամքի համար նախատեսված անհատական պարագաներով, առօրյան հետաքրքիր դարձնող տարբեր միջոցներով։ Բոլոր կենտրոններում աշխատում են հոգատար և կարեկից մարդիկ, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր խնդրի դեպքում։

Ունենալով խնամքի համար բարենպաստ պայմաններ՝ հարմարավետ կահույք, անաղմուկ ննջարաններ, բարեկարգված այգի, զրուցարաններ՝ մենք անում ենք առավելագույնը ձեր հարազատի անհոգ կյանքն ապահովելու համար։ «ԱրևՄեդի» յուրանքանչյուր բնակչի համար սա նշանակում է համապարփակ ստացիոնար խնամք՝ հոգատար ձեռքերից։ Մեր կայքում կարող եք ծանոթանալ «ԱրևՄեդի» մատուցած ծառայություններին, ինչպես նաև տարեցների խնամքին և նրանց առողջությանը վերաբերող նորություններին։

Կարդալ ավելին
van image
Ինչ ենք մենք առաջարկում

Տարեցների ԵՎ հիվանդների խնամք

«ԱրևՄեդ»-ն առաջարկում է տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի ծառայություններ․
  • Բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն
  • Հարմարավետ զրուցարաններ և այգի
  • Հիգենիկ պարագաների տրամադրում
Զգացեք տարբերությունը

Ինչու են մեզ ընտրում

Վստահելի և ապահով
միջավայր

Հիմնադրվելով 2020թ․-ին` հասցրել ենք վայելել մեր հաճախորդների սերն ու վստահությունը։ Մեր հարկի տակ ընդունելով մի շարք հիվանդություններով մարդկանց՝ ստեղծել ենք բարենպաստ և ապահով միջավայր, որտեղ Ձեր հարազատը վստահելի և ապահով ձեռքերում է։

Փորձառու
խնամակալներ

Մեր խնամքի կենտրոններում աշխատում են վստահելի մասնագետներ, ովքեր ունեն բժշկական կենտրոնում աշխատելու փորձառություն, ստացել են բժշկական կրթություն և ունեն հաղորդակցման համապատասխան հմտություններ տարեցների և հիվանդներին խնամելու համար։

«ԱրևՄեդ»-ում
ինչպես տանը

Մեր սենյակները կահավորված են նոր կահույքով, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, առկա է այգի և հարմարավետ զրուցարաններ ինչպես ներսում, այնպես էլ կենտրոնի ցանկապատ այգում։ Մենք վերահսկողությունն ու խնամքն իրականացնում ենք 24/7 ռեժիմով։