Տարեցների ստացիոնար խնամքի արժեքները
Արժեքը ներառում է այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ կացարան, սնունդ, շուրջօրյա բժշկական օգնություն, հսկողություն և վերականգնողական աշխատանք՝ համապատասխան մասնագետների հետ։

«ԱրևՄեդ» | Ստացիոնար խնամքի կենտրոն |
|---|---|
| Խնամքի ծրագիր | Ինչ է ներառված ծրագրում |
| Խնամք դեմենցիայի, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության, վիրահատություներից և ուռուցքային հիվանդություններից հետո։ | Օրը սկսած 13․000 դրամից |
| * Գինը կախված է հիվանդիության աստիճանից և ճանաչողական կարգավիճակից։ Ճշտելու համար դիմեք մենեջերին։ | |
| Վերականգնողական ծրագիր | Ինչ է ներառված ծրագրում |
| Վերականգնում ինսուլտից, սրտի կաթվածից, էնդոպրոթեզավորումից, կոտրվածքներից, վնասվածքներից և վիրահատություններից հետո։ | Օրը սկսած 14․000 դրամից |
| * Գինն առանց բժշկական ծառայությունների: | |
Այլ կենտրոնների դիմելիս, ստուգեք, թե ինչ է ներառում գինը։ Խնամքի վճարովի կենտրոնները հաճախ սկզբում նշում են ցածր գին, բայց դա ներառում է միայն կացարանն ու ծառայությունների նվազագույն փաթեթը, որոնք բավարար չեն պատշաճ խնամքի համար։
Արժեքը ներառում է
Կեցություն
Երկտեղանոց արևկողմ սենյակներ՝ անկողնային մաքուր պարագաներով և հարմարավետ կահավորմամբ։
Մասնագետների հսկողություն
Յուրաքանչյուր բնակչի վիճակը մշտապես վերահսկվում է`ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը բարելավելու նպատակով։
Բալանսավորված սնունդ
Օրական 5-անգամյա բալանսավորված սնունդ՝ ըստ սննդակարգի և հիվանդի նախասիրությունների։
Հանգստի կազմակերպում
Կազմակերպում ենք հետաքրքիր միջոցառումներ (երաժշտաթերապիա, արտթերապիա, սեղանի խաղեր, կինո, համերգներ և շատ ավելին)` բարելավելու հոգե-հուզական վիճակը և վերականգնելու կորցրած գործառույթները։
24/7 բժշկական օգնություն
Մենք վերահսկողությունն ու խնամքն իրականացնում ենք 24/7 ռեժիմով։ Մեզ մոտ աշխատում են բժշկական կրթություն ունեցող, կամ որևէ բժշկական հաստատությունում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մարդիկ։
Սոցիալական ծառայություններ
Մասնագիտացված բժշկական սարքավորումները, հիգիենիկ խնամքը և լիարժեք աջակցությունը հնարավորինս հարմարավետ են դարձնում տարեց հարազատի կյանքը՝ նպաստելով սոցիալականացմանը։
Ծրագրերի տեսակները
- Շարժունակությունն ամբողջությամբ կամ մասնակի կորցրած մարդկանց աջակցություն
- Տարածության և ժամանակի կողմնորոշման, խոսքի չափավոր խանգարումներով և հիշողության կորստով մարդկանց խնամք
- Բարդ հիվանդություններով կամ տարիքային տարբեր խնդիրներով մարդկանց թերապիայի ծառայություններ
- Կաթետրներով, անկողնային խոցերով, ստոմաներով, կոտրվածքներով, քրոնիկ հիվանդություններով մարդկանց խնամք և վերականգնողական ծառայություններ
- Կոտրվածքներից, էնդոպրոթեզավորումից, վնասվածքներից և վիրաբուժական միջամտություններից հետո խնամք
- Սրտի կաթվածից և ինսուլտից հետո վերականգնողական խնամք
- COVID-19-ի հետևանքների հաղթահարում
- Հոսպիտալացումից հետո ստացիոնար խնամք
- Պարկինսոնով, Դեմենցիայով, Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց վերականգնողական ծրագիր
- 50+ տարեկան անձանց կայուն ֆունկցիոնալ և սոմատիկ կարգավիճակը պահպանելուն ուղղված ծրագիր
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

