«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Աջակցություն անկողնային հիվանդներին

Անկողնային հիվանդների խնամքի կենտրոն

Շարժումը մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակված անձը հատուկ շուրջօրյա ուշադրության և բժշկական օգնության կարիք ունի։ Անկողնային հիվանդների խնամքի կենտրոնը խելամիտ լուծում է, որը կհեշտացնի կյանքը և՛ հարազատների, և՛ տարեցների համար:

van image

Անկողնային հիվանդների խնամքի սկզբունքները «ԱրեվՄեդ»-ում

«ԱրևՄեդ»-ի յուրաքանչյուր կենտրոն պատրաստ է ընդունել անկողնային տարբեր հիվանդություններով մարդկանց։ Մեր բոլոր կենտրոնները ապահովված են խնամքը պատշաճ իրականացնելու անհրաժեշտ ամեն ինչով։ Սա ապահովում է կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը: Ժամանակակից բժշկական սարքավորումները նախատեսված են երկարատև հիվանդություններից հետո թուլացած տարեցների և անկողնում գամված հիվանդների խնամքի համար:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ծանր հիվանդությամբ մարդիկ, անկողնուն գամված և իրենց ծառայելու հնարավորությունից զրկված՝ հաճախ ընկնում են դեպրեսիայի մեջ և կորցնում ուրիշների հետ շփվելու դրդապատճառը: Դեպրեսիվ հոգեբանական վիճակի ֆոնին նրանց թոքերում առաջանում են լճացած պրոցեսներ, անկողնային խոցեր, նվազում է մկանային տոնուսը, սրվում են քրոնիկական հիվանդությունները։ Ուստի շատ կարևոր է ժամանակին դիմել որակյալ բժշկական օգնություն և համապատասխան մասնագիտական խնամք ստանալու համար:

Անկողնային հիվանդների խնամքի առանձնահատկությունները

Տնային պայմաններում անկողնային հիվանդի պատշաճ խնամքն անհնար է։ Հարազատները չեն կարողանա անհրաժեշտ չափով համակողմանի աջակցություն ցուցաբերել հիվանդին։ Կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հիվանդները պահանջում են հատուկ ուշադրություն և խնամքի ատիպիկ կանոններ՝

  • Պաթոլոգիաներ և սրացումներ. հիվանդի խնամքը կազմակերպելիս կարևոր է հաշվի առնել հիվանդության ընթացքը, քանի որ այն ցանկացած պահի կարող է վատթարանալ: Այստեղ անհրաժեշտ է արագ արձագանքել՝ տրամադրելով բժշկական օգնություն։
  • Իմունային խնդիրներ. տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է։ Անկողնային հիվանդները բորբոքային պրոցեսների զարգացման վտանգի տակ են։ Ուստի պետք է կանոնավոր հիգիենայի խնամք ապահովել:
  • Զգացմունքային կայունություն և հանդուրժողականություն․ հիվանդներն ամենից հաճախ քմահաճ են և կարող են զգալ տարբեր զգացողություններ՝ ապատիայից մինչև ագրեսիա: Գլխավորը հանդուրժողականություն, ուշադրություն և զգայունություն ցուցաբերելն է։
  • Վնասվածքների և կոտրվածքների ռիսկի բարձրացում․ անկողնային հիվանդների ոսկորներն ունեն փխրունության ռիսկ: Խնամքի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այս գործոնը և հիվանդի ցանկացած շարժում կատարել առանց ցնցումների, զգույշ և աստիճանաբար։
  • Շարժում. թոքաբորբի և անկողնային խոցերի վտանգը վերացնելու համար պետք է ամեն օր մերսումներ կատարել և հիվանդին նստեցնել անկողնու վրա: Ուստի շատ կարևոր է ժամանակին դիմել որակյալ բժշկական օգնության և համապատասխան մասնագիտական խնամքի:

«ԱրևՄեդ»-ի մասնագետները համակողմանի օգնություն և խնամք կցուցաբերեն ձեր հարազատին: Յուրաքանչյուր հիվանդ ստանում է պատշաճ խնամք և ուշադրություն հետևյալ ձևով.

  • Ընդհանուր հիգիենայի իրականացում. պրոֆեսիոնալ անձնակազմը ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը՝ հիգիենայի ընթացակարգերի իրականացման համար:
  • Կանխարգելում. անձնակազմը կանխարգելում է իրականացնում տարբեր ոլորտներում՝ ջրազրկում, թրոմբոզ, անկողնային խոցեր, կոնտրակտուրա, թոքաբորբ, խոսքի խանգարումներ, մտածողության գործընթացներ և այլն։
  • Հոգեբանական օգնություն. Ամենից հաճախ անկողնային հիվանդները ձեռք են բերում դեպրեսիա: Այս իրավիճակում կարևոր է հնարավորինս շուտ կապ հաստատել մասնագետի հետ և ստանալ հոգեբանի լիարժեք աջակցություն:
  • Բալանսավորված բարձրորակ սնունդ. մենք հոգում ենք նաև բալանսավորված սննդակարգի մասին, որը կհամապատասխանի դիետոլոգների և բժիշկների ցուցումներին և հիվանդների ցանկություններին։
  • Ժամանակացույց. կանոնակարգված ամենօրյա ռեժիմը թույլ է տալիս պահպանել ֆիզիկական և հոգեբանական կայուն վիճակը:
  • Ժամանց. հետաքրքիր զբաղմունքներն ու հոբբիները օգնում են բարելավել հյուրերի հուզական տրամադրությունը՝ գրքեր կարդալ, հեռուստացույց և հաղորդումներ դիտել, ռադիո, խաչբառեր և գլուխկոտրուկներ լուծել և այլն:

Մեր մասնագետները կստանձնեն ձեր սիրելիների մասին հոգ տանելու բոլոր խնդիրները՝ շրջապատելով նրանց աջակցությամբ և հոգատարությամբ:

Ի՞նչ է ներառում հիվանդի խնամքի ծրագիրը

Մենք ունենք տարեցների հետ աշխատելու մեծ փորձ: Կաթվածի վերականգնողական մեր կենտրոնները համալիր աշխատանքներ են իրականացնում։ Աշխատում ենք տարբեր մասնագետներից բաղկացած թիմով, ովքեր վերահսկում են ձեր սիրելիի առողջության և տրամադրության բոլոր փոփոխությունները:

van image

Որպեսզի նպաստենք մեր տարեց բնակիչների արագ վերականգնմանը՝ «ԱրևՄեդ»-ում իրականացնում ենք նաև վերականգնողական խնամք՝ մի շարք հիվանդություններից և վիրահատություններից հետո։ Վերականգնման աշխատանքներն իրականացնում է հատուկ մասնագետը՝ համապատասխան սարքերով։

van image

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց անկախ տեղաշարժի ազատությանը և հարմարավետությանը։ Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում՝ շարժվելու, հասակակիցների հետ շփվելու և մեր բակում քայլելու համար: Մեր սենյակները հարմարեցված են հաշմանդամների համար, ունենք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և որակյալ բուժանձնակազմ։ Սա ապահովում է կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը:

van image

Մեր բնակիչներից յուրաքանչյուրը շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ։ Մենք օգնում ենք նրանց լվացվելու, ատամները մաքրելու, սանհանգույցից օգտվելու, լողանալու և շատ այլ հարցերում։ Սենյակներում պարբերաբար փոխվում են անկողնային սպիտակեղենն ու սրբիչները։ Հարմարավետ սենյակներն ու անկողնային մաքուր պարագաներն ապահովված են։

van image

Ի տարբերություն շատ պետական և վճարովի ծերանոցների, «ԱրևՄեդ»-ում տարեցների խնամքը չի սահմանափակվում միայն ֆիզիկական կարիքների ապահովմամբ: Հոգեբանական ադապտացիան մեծ դեր է խաղում ֆիզիկական վիճակի պահպանման և վերականգնման գործում: Մենք ձգտում ենք բնակիչների հետ խոսել նույն լեզվով և աջակցել նրանց անկախությանը, որպեսզի պահպանենք կյանքի ծարավը և գործունեության շարժառիթը:

van image

Յուրաքանչյուր բնակչի համար մշակվում է անհատական սննդակարգ՝ հաշվի առնելով նրա խրոնիկական հիվանդությունները և անձնական նախասիրությունները։ Մենք օրական տրամադրում են 5-անգամյա բալանսավորված սնունդ Վերահսկում ենք բոլոր գործոնները, որոնք ազդում են ախորժակի վրա՝ սկսած սննդակարգից և մթերքի մանրացման չափից, վերջացրած, թե ում հետ է բնակիչը նստում սեղանի շուրջ: Եթե հիվանդը դժվարանում է կուլ տալ, ծամել կամ մարսել, ապա մատուցում ենք պյուրե տարբերակով։

van image

Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է վստահել ձեր ընտանիքի անդամին անծանոթ մարդկանց: Հետևաբար, մենք իրականացնում ենք աշխատակիցների բազմափուլ ընտրություն, նրանց վերապատրաստում լավագույն բուժքույրական մասնագետների հետ, կատարելագործում ենք նրանց հմտությունները և պարբերաբար վերաքննում ենք նրանց աշատանքը: Մեզ մոտ աշխատում են միայն հոգատար և ուշադիր աշխատակիցներ, որոնց համար տարեցներին օգնելը կենսական պահանջ է։

van image

Ծրագրեր

interier
Ո՞վ կարող է դիմել

  • Երբ թերապիա է անհրաժեշտ լուրջ հիվանդություններից, այդ թվում՝ ուռուցքային հիվանդություններ ունեցողների կամ տարիքի պատճառով հյուծված մարդկանց համար
  • Տարեցների կենտրոնը հարմար է պարկինսոնով հիվանդների համար, ովքեր ունեն կաթետեր, անկողնային խոցեր, ոստոմիաներ, ովքեր չեն կարողանում են շարժվել ինքնուրույն
  • Մասնակի օգնության կարիք ունեցողների համար, ովքեր կողմնորոշման խանգարումներով են, թեթև ապակողմնորոշում և խոսքի չափավոր խանգարումներով են, ունեն շարժունակության սահմանափակումներ՝ շարժունակության բարդ սարքերի օգտագործման անհրաժեշտությամբ

Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ

  • Վերականգնող
  • Ֆիզիկական թերապիայի մասագետ
  • Նյարդահոգեբան
  • Լոգոպեդ
  • Մերսող
  • Ֆիզիոթերապևտ

Մեր ամենօրյա աշխատանքով ապահովում ենք, որպեսզի Ձեր տարեց հարազատը լինի ուշադրության կենտրոնում, ստանա սեր և հոգատարություն։