«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Բժշկական ծառայություն

Մասնագիտական թիմ

Մասնագիտական մոտեցում ենք ցուցաբերում և՛ հիվանդին, և՛ հարազատին։ Բնակիչների և նրանց ընտանիքների կողմից կայացված որոշումներն ու ընտրությունները հարգվում և հաշվի են առնվում հնարավորության դեպքում:

Մեր թիմում ընդգրկված են հոգեբաններ, հոգեբույժներ, վերականգնողական մասնագետներ, նյարդահոգեբան, արտթերապևտ, խնամքի օգնականներ, բուժքույրեր: Մասնագետները մշտապես վերահսկում են յուրաքանչյուր բնակչի վիճակը և գիտեն, թե ինչպես կարելի է բարելավել ձեր սիրելիի ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը։

Ձեր հարազատները ստանում են շուրջօրյա բժշկական և բուժքույրական օգնություն՝ դեղերի ընդունման մոնիտորինգ, անհրաժեշտ ներարկումներ, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և առողջության բարելավման այլ միջոցառումներ:

Խնամքի կառուցվածքը՝ ըստ բնակչի և նրա կարիքների

Մենք մանրամասն տեղեկություններ ենք հավաքում ձեր սիրելիի անձնական նախասիրությունների, ընտանեկան ծեսերի, սովորույթների և ցանկությունների մասին, որպեսզի փորձենք նրա համար ստեղծենք հարազատ միջավայր:

Վերականգնողական խնամքի ծրագրերը հարմարեցված են տարեցների ցանկությանը և ֆիզիկական վիճակին: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ մասնագետները դեմենցիայով, Ալցհեյմերի հիվանդությամբ և այլ հիվանդություններով հիվանդների հետ աշխատելու համար։

Անհատական մոտեցումը ներառում է բնակչի խնամքի կարիքների և անձնական նախասիրությունների հստակեցում և խնամքի անհատական պլանի կազմում, որը ներառում է այն գործողությունների ցանկը, որոնց դեպքում անհրաժեշտ է համապատասխան օգնություն ցուցաբերել:

24/7 ռեժիմով բժշկական մոնիտորինգ

Տարեցի կամ հիվանդի վիճակի և՛ դրական, և՛ բացասական փոփոխությունները բացահայտելու համար կատարվում է ներկա վիճակի և կենսական նշանների ամենօրյա գնահատում: Յուրաքանչյուր բաժանմունք ունի 24-ժամյա աշխատանքային ռեժիմ՝ գիշերային հերթափոխով:

Բժշկական լիցենզիա՝ ըստ հասցեի

Մենք ծառայություններ ենք մատուցում ոչ միայն կացարանի և սննդի, այլ նաև շուրջօրյա բժշկական աջակցության համար, հետևաբար մեր կենտրոններից յուրաքանչյուրն ունի բժշկական լիցենզիա և մասնագետների կողմից հաստատված վկայականներ։

Հիվանդների խնամքի սկզբունքները