«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Պատմություն եվ արժեքներ

Մենք ստեղծեցինք «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների խնամքի կենտրոնը, որպեսզի արմատապես փոխենք տարեցների ստացիոնար խնամքի կենտրոնների մասին պատկերացումն ու վերաբերմունքը։ Տարիքի հետ խորացող ֆիզիկական սահմանափակումներն ու առողջական խնդիրները չպետք է դառնան խոչընդոտ հարմարավետ և ապահով կյանք ունենալու համար։ Մենք արել ենք ամեն բան, որպեսզի բարելավենք յուրաքանչյու տարեց կամ հիվանդ բնակչի կյանքի որակը։

ico 3
Տարեցների խնամքի տարիների փորձ
ico 34
Հարմարավետ մահճակալներ 34
ico 20+
Խնամակալներ և բժիշկներ
ico 400+
Հաճախորդի վստահություն
van image
Ընկերության մասին

Տարեցների և հիվանդների խնամքը պատշաճ կազմակերպելը պատասխանատու և ժամանակատար աշխատանք է։ «ԱրևՄեդ»-ը Ձեր կողքին է, այդ աշխատանքը իրականացնելու բոլոր փուլերում։ Տարիքով կամ հիվանդություններով պայմանավորված, շատ հաճախ անհնարին է դառնում հարազատին պատշաճ օգնություն ցուցաբերելը։ Նման դեպքերում կարիք է լինում մասնագիտական մոտեցման։

Հենց այս խնդիրը լուծելու, տարեցների կամ հիվանդ հարազատների կյանքի որակը բարելավելու և ընտանիքի այլ անդամների ֆիզիկական և հոգեբանական առողջությունը պահպանելու նպատակով, 2020 թ․-ին ստեղծեցինք «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոնը։ Այս տարիների ընթացքում, շնորհիվ մեր ամենօրյա աշխատանքի և Ձեր վստահության, ստեղծել ենք «ԱրևՄեդ»-ի ստացիոնար խնամքի 3 կենտրոն։

«ԱրևՄեդ»-ի համար առաջնային է Ձեր հարազատի առողջությունն ու հարմարավետ միջավայրի ստեղծումը։ Մեզ մոտ Ձեր հարազատը ապահովված է խնամքի բոլոր պայմաններով և պարագաներով։ Մեր աշխատակիցները սիրով և հոգատարությամբ 24/7 ռեժիմով աշխատում են Ձեր տարեց և հիվանդ հարազատների կյանքի որակը բարելավելու համար։

«ԱրևՄեդ»-ը հաջողությամբ օգնում է տարեցներին և նրանց ընտանիքներին արդեն 3 տարի՝ ծերերի խնամքի և վերականգնողական կենտրոնի տարեցների համար մատուցելով ծառայությունների ամբողջական փաթեթ:

  • Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մեզ մոտ հարմար է տեղաշարժվելը
  • Փոքր խնդիր նկատելու դեպքում արագ տեղեկացնում ենք հարազատին և բժշկին
  • Պահպանում ենք անհատական սննդակարգը
  • Հետևում ենք դեղերի ընդունման ժամերին
  • Ցուցաբերում ենք հոգատար և սրտացավ վերաբերմունք

Համագործակցելով եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ կիրառում ենք նրանց փորձը՝ խնամքը և հիգիենան բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Մեր կենտրոններում բնակիչներին տրամադրում ենք բժշկական աջակցություն՝ զուգորդված 24-ժամյա հետևողական խնամքով: «ԱրևՄեդ»-ի կենտրոնները մասնագիտացված են ինսուլտից, սրտի կաթվածից, կոտրվածքներից, էնդոպրոթեզավորումից հետո, COVID-19-ով պայմանավորված մի շարք հիվանդություններով տարեցների խնամքի և վերականգնման գործում։ Մենք դեմենցիայով, Ալցհեյմերով, Փիկի հիվանդությամբ և ապակողմնորոշում ունեցող տարբեր հիվանդություններով մարդկանց հետ աշխատելու մեծ փորձ ունենք։

«ԱրևՄեդ»-ի սրտացավ աշխատակիցները գիտեն, թե ինչպես բարելավել ձեր սիրելիի ֆիզիկական և էմոցիոնալ բարեկեցությունն՝ անկախ հիվանդության տեսակից և բարդության աստիճանից։ Մեր բոլոր աշխատակիցների առաջնահերթ խնդիրն է ձեր տարեց հարազատի մոտ արթնացնել հետաքրքրություն՝ կյանքի և շրջապատող աշխարհի նկատմամբ՝ դրանով իսկ դրդել նրանց վերականգնելու հույսն ու լավատեսությունը:

Ամենօրյա ժամանցը (երաժշտաթերապիա, արտ-թերապիա, սեղանի խաղեր, կինո, համերգներ, զբոսանք և շատ ավելին) նրանց ամեն օրը դարձնում են հետաքրքիր և հագեցած:

Վստա՛հ եղեք, որ մեր փորձառու աշխատակիցները Ձեր հարազատին տալիս են ուշադրություն և անհրաժեշտ խնամք։

Երեք տարում Երևանում ստեղծել ենք տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի 3 կենտրոն՝ հարմարավետ պայմաններով և բժշկական կրթություն ստացած փորձառու անձնակազմով։

Համագործակցում ենք Եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ խնամքի կազմակերպումը բարձր մակարդակով իրականացնելու համար։

Ունենք լիցենզիա՝ համապատասխան ծառայություններ մատուցելու համար

Ստեղծել ենք ժամանակակից «ԱրևՄեդ» բժշկական կենտրոնը

van image

Բնակչի հարմարավետությունը բխում է նրա անվտանգությունից, ինչպես նաև լրացվում է բազմաթիվ անհրաժեշտ «մանրուքներով», որոնք միշտ չէ, որ նկատելի են առողջ մարդուն: Քանի որ շատ տարեց մարդիկ տառապում են տարբեր տեսակի թուլամտությամբ, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններով, հետևաբար բնակիչների ֆիզիկական անվտանգությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր կենտրոնները հագեցված են բարձրակարգ տեսադիտարկման համակարգերով և ունենք բժշկական կրթությամբ անձնակազմ: Կենտրոններն ունեն բարձր ինֆեկցիոն անվտանգություն՝ երկտեղանոց սենյակներ՝ առանձին օդափոխությամբ, մաքուր և հիգիենայի բոլոր չափանիծների համապատասխան սանհանգույց և լոգարան։

Մեր բնակիչները մեզ հյուր չեն գալիս, «ԱրևՄեդ» խնամքի կենտրոնները դառնում են նրանց տունը․ մենք գալիս ենք նրանց տուն, որտեղ նրանք են տերը։

Մեր կենտրոնների անձնակազմի չափազանց կարևոր բաղադրիչը բնակիչներին գնահատելու և նրանցից յուրաքանչյուրին որպես մարդկային արժանապատվություն ունեցող անհատներ տեսնելու կարողությունն է: Մեր անձնակազմը շատ նրբանկատ է վերաբերվում տարեցներին և հիվանդներին, նույնիսկ եթե նրանք ամեն ինչ չեն հասկանում կամ չեն կարողանում բարձրաձայն արտահայտել իրենց ցանկությունները:

Ձեր հարազատն արժանի է լավագույն խնամքին և բուժմանը: Ուստի այստեղ մենք ոչ միայն խնամք ենք մատուցում, այլև հոգում ենք մեր բնակիչների մասին՝ ամեն ինչ անելով կյանքի որակը բարելավելու համար՝ անկախ նրանց հոգեկան ու ֆիզիկական վիճակից։

«ԱրեվՄեդ»-ի հիմնական արժեքները

Վարպետություն

Մենք աշխատում ենք ձեր և ձեր հարազատների անվտանգության, հարմարավետության և մտքի խաղաղության համար, ինչպես նաև անընդհատ բարձրացնում ենք մեր ծառայությունների որակը:

  • Հաճախորդակենտրոն մոտեցում
  • Հավատարմություն կենտրոնի արժեքներին
  • Պրոֆեսիոնալիզմ
  • Անվտանգություն
interier
Միասնություն

Մենք վստահում ենք միմյանց, և մեր հաճախորդները վստահում են մեզ: Մեզ միավորում են ընդհանուր նպատակներն ու արժեքները։ Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել։

  • Ընդհանուր նպատակներ
  • Թափանցիկ գործելաոճ
  • Հարգանք
  • Վստահություն
  • Թիմային աշխատանք
  • Հավասարություն
interier
Ազնվություն

Մենք ազնիվ ենք հաճախորդների և նրանց խնամքի կարիք ունեցող հարազատների հետ:

  • Պարկեշտություն
  • Կարեկցող վերաբերմունք
  • Հավասար պայմանենրի ապահովում
  • Առանց պարտադրանքի խնամք
interier
Հանդուրժողականություն սխալների նկատմամբ

Մենք սխալները չենք վերագրում տարեցին և փորձում ենք նրանց հասկանալ։

  • Մենք չենք պատժում ոչ մեկին
  • Չենք թաքցնում մեր թույլ տված սխալները
  • Յուրաքանչյուրի հետ շփվելիս՝ հաշվի ենք նստում բնավորության հետ
  • Բացահայտում ենք խնդիրները և արդյունավետ լուծումներ ենք փնտրում
interier
Գործունեություն

  • Համապարփակ մոտեցում
  • Մոնիթորինգ
  • Հսկողություն
  • Պատասխանատվություն
  • Նորարարություն
  • Նախաձեռնությունը
  • Բարելավում
interier