Վերականգնում
- Այն մարդկանց համար, ովքեր բուժման և վերականգնման կարիք ունեն կոտրվածքներից, էնդոպրոթեզավորումից և այլ վնասվածքներից, սրտի կաթվածից, ինսուլտից, COVID-19-ից կամ քրոնիկ հիվանդության սրացումից հետո
- Պարկինսոնի հիվանդությամբ մարդիկ, ովքեր ունեն հատուկ խնամքի և հսկողության կարիք, կամ ունեն նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ ակտիվության պակասով
- 60+ տարեկան ցանկացած անձ, ով ունի ֆիզիկական ակտիվության դեֆիցիտ, ով ցանկանում է վերականգնողական կուրս անցնել՝ կայուն ֆունկցիոնալ և սոմատիկ կարգավիճակը պահպանելու համար
Վերականգնման շրջանում հիվանդները հատուկ ուշադրության եվ խնամքի կարիք ունեն
Բժշկական վերականգնում
Բուժման և վերականգնման պլանը կազմվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար: Ֆիզիոթերապիան, դեղորայքը, թեստավորման հանձնարարականները ընտրվում են՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը:
Հոգեբանական վերականգնում
Դրական վերաբերմունքը և աջակցությունն օգնում են բարելավել հիվանդի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական բարեկեցությունը: Հոգեբանը վերականգնողական փուլում տարեցների հետ աշխատելիս միանգամից մի քանի խնդիր է լուծում.
- Ազատվել անհանգստությունից
- Ինքնավստահության բարձրացում
- Մոտիվացիայի առաջացում
- Հիշողության և ուշադրության զարգացում
Սոցիալական վերականգնում
Մշտական շփումն օգնում է բարելավել տարեցի կամ հիվանդի հուզական վիճակը: Զբոսանքները մաքուր օդում, խմբակային վարժությունները, ինչպես նաև տարեցների արագ վերականգնմանն ուղղված այլ գործողությունները դրական ազդեցություն են թողնում բուժման ընթացքի վրա։
Մասնագիտական վերականգնում
Օգտակար գործողությունները նպաստում են ուղեղի գործունեությանը, բարելավում են հիշողությունը և զարգացնում շարժողական հմտությունները: Այս տեսակի վարժություններն օգնում են ազատվել ֆիզիկական վիճակի կամ հոգեբանական անկայունության հետ կապված անհանգստություններից։
Պացիենտների խնամքի սկզբունքները
Վերականգնում COVID-19-ից հետո
Վերականգնում ինսուլտից հետո
Վերականգնում սրտի կաթվածից հետո
Վերականգնում ազդրի կոտրվածքից հետո
Վերականգնում էնդոպրոթեզավորումից հետո
Պալիատիվ խնամք
Հոսպիտալացումից հետո վերականգնում
Ինչո՞վ ենք մենք տարբերվում այլ հաստատություններից
Անվտանգություն
Քանի որ շատ տարեց մարդիկ տառապում են տարբեր տեսակի թուլամտությամբ, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններով, բնակիչների ֆիզիկական անվտանգությունը շատ կարևոր է, որպեսզի չմնան առանց անձնակազմի օգնության:
- Մեզ մոտ տեղադրված են տեսախցիկներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեսախցիկները տեղադրված են ոչ միայն դրսում այլ նաև շինության ներսում
- «ԱրևՄեդ»-ում հատուկ ուշադրություն ենք դարձնում մաքրությանը՝ պահպանելով սանիտարական հիգիենայի կանոնները
- Ակողնային պարագաները և սրբիչները կանոնավոր փոխում ենք, հետևում ենք տարեցների անձնական հիգիենային, ապահովում ենք օդափոխություն և անում ենք ամեն բան, որպեսզի ապահովենք նրանց հարմարավետությունը
- Մեր անձնակազմը պատրաստված է և հստակ գիտի, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակների դեպքում: Ձեր հարազատի կյանքն ու առողջությունը նրանց հոգատար ձեռքերում է
Հարմարավետություն
Բնակչի հարմարավետությունը բխում է նրա անվտանգությունից, ինչպես նաև լրացվում է բազմաթիվ անհրաժեշտ «մանրուքներով», որոնք միշտ չէ, որ նկատելի են առողջ մարդուն։
- Սենյակների պատուհաներն ունեն պաշտպանիչ ճաղավանդակներ, որոնցից հնարավոր չէ ընկնել
- Միջանցքի և սանհանգույցի մուտքը գիշերային մեղմ լուսավորությամբ է լուսավորված
- Տարածքը համալրված է հարմարավետ կահույքով
- Շենքի ներսում աստիճաններ չկան, կան թեքահարթակներ և բազրիքներ՝ բռնվելու համար
- Ունենք կանաչապատ մեծ այգի
- Բացօթյա զրուցարաններ
- Սենյակներն արևկողմ են

Բժշկական միջամտություններ և խնամք
Մեզ մոտ աշխատում են բուժքույրական գիտելիքներով աշխատակիցներ, ովքեր համապատասխան ոլորոտում ունեն աշխատանքային փորձ և տիրապետում են տարեցների հետ աշխատելու հմտություններին։
- Ձեր հարազատի վիճակի և՛ դրական, և՛ բացասական փոփոխությունները բացահայտելու համար՝ պարբերաբար և համակարգված կերպով իրականացվում է առողջության մոնիտորինգ
- Մեր խնամակալները մշտապես վերահսկում են յուրաքանչյուր հիվանդի վիճակը
- Խնամքի և վերականգնման ծրագիրն ուղղված է ինքնասպասարկման և կորցրած հմտությունների պահպանմանն ու վերականգնմանը
- Ձեր հարազատները ստանում են շուրջօրյա բժշկական և բուժքույրական օգնություն՝ դեղորայքի ընդունման մոնիտորինգ, անհրաժեշտ ներարկումներ, ներերակային և սրսկումներ, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլ գործողություններ՝ հիվանդների առողջությունը բարելավելու համար
Հարգանք և վստահություն
«ԱրևՄեդ»-ի կենտրոնների աշխատանքը հիմնված է ոչ միայն ազնվության և վստահության, այլ նաև աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի վրա։
- Համագործակցելով եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ կիրառում ենք նրանց փորձը՝ խնամքը և վարվեցողության կանոնները բարձր մակարդակով իրականացնելու համար
- Մեր կենտրոնների անձնակազմի չափազանց կարևոր բաղադրիչը բնակիչներին գնահատելու և նրանցից յուրաքանչյուրին որպես մարդկային արժանապատվություն ունեցող անհատների վերաբերվելու կարողությունն է
- Մեր անձնակազմը շատ նրբանկատ է վերաբերվում բնակիչներին, նույնիսկ եթե նրանք ամեն ինչ չեն հասկանում կամ չեն կարողանում բարձրաձայն արտահայտել իրենց ցանկությունները
- Ձեր հարազատները ստանում են շուրջօրյա բժշկական և բուժքույրական օգնություն՝ դեղորայքի ընդունման մոնիտորինգ, անհրաժեշտ ներարկումներ, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլ գործողություններ՝ հիվանդների առողջությունը բարելավելու համար

Հարմարավետ դիրք
«ԱրևՄեդ»-ը տարեցների և հիվանդների համար հիմնականում դառնում է երկարաժամկետ կացության վայր։ Հետևաբար, մեր խնամքի կենտրոնները գտնվում են հարմար շրջններում՝ բժշկական հաստատություններից և քաղաքի կենտրոնից ոչ հեռու։
Ծրագրեր

- Այն մարդկանց համար, ովքեր բուժման և վերականգնման կարիք ունեն կոտրվածքներից, էնդոպրոթեզավորումից և այլ վնասվածքներից, սրտի կաթվածից, ինսուլտից, COVID-19-ից կամ քրոնիկ հիվանդության սրացումից հետո
- Պարկինսոնի հիվանդությամբ մարդիկ, ովքեր ունեն հատուկ խնամքի և հսկողության կարիք, կամ ունեն նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ ակտիվության պակասով
- 60+ տարեկան ցանկացած անձ, ով ունի ֆիզիկական ակտիվության դեֆիցիտ, ով ցանկանում է վերականգնողական կուրս անցնել՝ կայուն ֆունկցիոնալ և սոմատիկ կարգավիճակը պահպանելու համար
Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ
- Ֆիզիկական թերապիայի մասնագետ
- Էրգոթերապևտ
- Նյարդահոգեբան
- Լոգոպեդ
- Մերսող
- Ֆիզիոթերապևտ
Մեր ամենօրյա աշխատանքով ապահովում ենք, որպեսզի Ձեր տարեց հարազատը լինի ուշադրության կենտրոնում, ստանա սեր և հոգատարություն։
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

