Խնամք
«ԱրևՄեդ»-ը Հայաստանում հաջողությամբ օգնում է տարեցներին և նրանց ընտանիքներին արդեն 3 տարի՝ մատուցելով ծառայությունների ամբողջական փաթեթ տարեցների խնամքի և վերականգնողական կենտրոններում:
Երևանում ունենք տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի 3 կենտրոններ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով, որպեսզի ձեր հարազատը հնարավորություն ունենա հանգիստ և ներդաշնակ միջավայրում վայելել խոր ծերությունը։

Խնամքի ծառայություններ մեր կենտրոններում
Ինչո՞վ ենք մենք տարբերվում այլ հաստատություններից
Մենք օգտագործում ենք ինտերակտիվ մոտեցում։ Նպաստում ենք, որ տարեցներն ունենան ֆիզիկական ակտիվության ժամեր, վարեն առողջ կենսակերպ և հաղորդակցվեն ինչպես անձնակազմի, այնպես էլ իրենց հասակակիցների հետ։
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց անկախ տեղաշարժի ազատությանը և հարմարավետությանը։ Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում շարժվելու, հասակակիցների հետ շփվելու և մաքուր օդում քայլելու համար: Կենտրոնները հարմարեցված են տարեցների և հաշմանդամների կյանքի համար, ունենք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և որակյալ անձնակազմ։ Սա ապահովում է կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը:
«ԱրեվՄեդ»-ում ապահով է եվ հարմարավետ
Վերահսկում 24/7
Առաջին հերթին անհրաժեշտ է հոգ տանել անկողնային հիվանդների, թուլամտությամբ տառապողների և այլ ծանր հիվանդություններով տարեցների անվտանգության ապահովման և կյանքի որակի բարձրացման մասին։ Սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար մեր կենտրոններն ունեն հարմար մահճակալներ՝ բնական հումքից պատրաստված անկողնային պարագաներով։
Բժշկական ծառայություն
Մեր կենտրոններում հոգատար անձնակազմը միշտ հիվանդների կողքին է՝ պատրաստ օգնելու ցանկացած իրավիճակում։ Խնամքի օգնականները վերապատրաստվում են տարբեր հաշմանդամություն ունեցող տարեցների հետ շփվելու հատուկ ձևերով: Մեր բոլոր կենտրոններն ունեն բժշկական լիցենզիա և բուժքույրական գիտելիքներով խնամակալներ։ «ԱրևՄեդ»-ում խնամքն իրականացնում ենք 24-ժամյա ռեժիմով։
Ոչ դեղորայքային մեթոդներ
Բացի լավ ընտրված դեղորայքային թերապիայից, մենք բուժում ենք անհանգստությունը, ագրեսիան, խուճապի նոպաները և այլ դրսևորումներ՝ օգտագործելով ոչ դեղորայքային մեթոդներ, ինչպիսիք են երաժշտաթերապիան, արտ-թերապիան, զրույցի մեթոդը և հոգեթերապիան։
Ճանաչողական թերապիա
Տարեց մարդկանց հետ մեր անհատական սեանսներում մենք իրականացնում ենք հատուկ վարժություններ և մեթոդներ, որոնք կարող են նվազեցնել կամ դանդաղեցնել հիշողության, խոսքի, մտածողության և դեմենցիայի այլ ախտանիշների զարգացման գործընթացը:
Հանգստի կազմակերպում
Ամեն օր մենք իրականացնում ենք ժամանցային հետաքրքիր ծրագրեր՝ երաժշտական թերապիա, արտ-թերապիա, սկանդինավյան քայլք, սեղանի խաղեր, կինո, համերգներ և շատ ավելին:
Մեզ մոտ միջավայրը խաղաղ է և ներդաշնակ՝ հարմար տարեցների ազատ տեղաշարժի համար։
Առօրյա ռեժիմի պահպանում և հարմարավետ կենսապայմանների ստեղծում
Ստեղծել ենք երկտեղանոց արևկողմ սենյակներ։ Կահավորանքը հարմար է՝ զերծ սուր, ծակող, կտրող իրերից և առարկաներից։
Մեր բնակիչները միշտ ընտրության իրավունք ունեն (սննդի, գործունեության, հագուստի)՝ անկախ նրանց հիվանդության տեսակից։ Օրինակ՝ ձեր հարազատին վաղ առավոտյան չենք արթնացնի, եթե նա սովոր է ուշ արթնանալ։
Մեր անձնակազմը պարբերաբար անցնում է մասնագիտական և հոգեբանական թեստավորում և վերապատրաստում: Մեր բոլոր աշխատակիցները հանգիստ, առանց նյարդայնանալու շփվում են տարեցների հետ, չեն բարձրացնում իրենց ձայնը, ցուցաբերում են համբերություն, նույնիսկ եթե տարեցը բազմիցս հարցրել է նույն բանի մասին։ Անձնակազմը միշտ թակում է դուռը՝ սենյակ մտնելուց առաջ։
Հաղորդակցություն հարազատների հետ
Միշտ կարող եք գալ մեր կենտրոն և տեսնել ձեր հարազատին։ Մենք կապ ենք կազմակերպում հեռախոսով կամ տեսազանգով, տեղեկացնում ենք նրանց առողջական վիճակի մասին, ուղարկում ենք լուսանկարներ։
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:



