«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Վերականգնում ինսուլտից հետո

Ինսուլտից հետո տարեցների վերականգնում

Մեր կենտրոնում մենք կօգնենք թեթևացնել ագրեսիան և մոլուցքները, կաշխատենք բարելավել հիվանդի ճանաչողական և առօրյա հմտությունները: Եկեք ակտիվացնենք և վերականգնենք կորցրած գործառույթները։

van image

Հիվանդության առանձնահատկությունները

Կաթվածն ուղեղի շրջանառության ֆունկցիայի լուրջ խանգարում է, որը տարեց մարդկանց մոտ չի անցնում առանց հետք թողնելու։ Դրանից հետո սովորական երևույթ են խոսքի ապարատի կաթվածն ու խանգարումները, հիշողության և լսողության կորուստը։ Կկարողանա՞ արդյոք մարդը լիարժեք վերադառնալ իր նախկին կյանքին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ կլինի վերականգնման առաջին տարին։

Կաթվածի նշաններ

Երբեմն ախտանշաններն այնքան ակնհայտ, որ հնարավոր լինի ճանաչել հիվանդությունը և միշտ չէ, որ դրանք ամբողջությամբ դրսևորվում են։ Հիվանդության մասին կարող են վկայել՝

  • Անտանելի գլխացավը
  • Մեղմ սրտխառնոց և ծանր փսխումը
  • Ապակողմնորոշում տարածության և ժամանակի մեջ
  • Մկանային թուլությունը
  • Մարմնի կեսի և դեմքի մկանների մասնակի կամ ամբողջական կաթվածը
  • Խոսքի անհամապատասխանությունը
  • Էպիլեպտիկ նոպաները

Հեմոռագիկ ինսուլտը զարգանում է ավելի արագ, քան իշեմիկ ինսուլտը։ Անկախ նրանից, թե որքան ծանր է հիվանդությունը, կարևոր է անհապաղ սկսել վերականգնումը:

Կաթվածի պատճառները

Կաթվածը կարող է լինել հեմոռագիկ կամ իշեմիկ՝ կախված այն պատճառներից, որոնց հետևանքով խախտվել է ուղեղի արյան շրջանառությունը։ Երբ անոթը պատռվում է, ուղեղի հյուսվածքում արյունահոսություն է առաջանում: Արյան մատակարարումը դադարեցվում է և տեղի է ունենում հեմոռագիկ ինսուլտ։ Իշեմիկն առաջանում է, երբ ուղեղի անոթները խցանվում են արյան մակարդմամբ և դեպի ուղեղը արյան հոսքը թերի է լինում։

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է կաթվածը տեղի ունենում: Դիտարկենք ամենատարածվածները.

Տարիք- ավելի հաճախ ինսուլտը տեղի է ունենում տարեց մարդկանց մոտ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, քիչ են շարժվում, շատ են կշռում և ունեն վատ սովորություններ։ Սակայն ուղեղի անոթային կաթվածները տարածված են նաև երիտասարդների մոտ

Հորմոնալ- որոշ դեպքերում ինսուլտը տեղի է ունենում տղամարդկանց մոտ, սակայն այն ավելի ծանր է կանանց մոտ։ Պատճառները ամենից հաճախ հակաբեղմնավորիչների օգտագործման և հորմոնալ խանգարումների մեջ են

Ժառանգականություն- շատ դեպքերում կաթվածահար են լինում մարդիկ, ովքեր ունեն այս հիվանդությամբ մերձավոր ազգականներ

Վատ սննդակարգ- մարդիկ, ովքեր շատ են ուտում ճարպային, աղի մթերքներ և թեթև ածխաջրեր, ունեն արյան բարձր ճնշում։

Վատ սովորություն- ծխելը խթանում է խոլեստերինի թիթեղների ձևավորումը, ինչը կարող է հանգեցնել արյան մակարդուկի պոկման և արյան անոթների արգելափակմանը: Ալկոհոլը բարձրացնում է արյան ճնշումը և բացասաբար է անդրադառնում արյան անոթների վրա

Նստակյաց կենսակերպ- առանց բավարար ֆիզիկական ակտիվության՝ առաջանում է ավելորդ քաշ, արյունը վատ է շրջանառվում, ինչը նպաստում է ինսուլտի առաջացմանը

Պացիենտների խնամքի սկզբունքները

Ընթացակարգերի հնարավորինս վաղ սկիզբը

Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, մենք աշխատանքը սկսում ենք հիվանդանոցում ինսուլտի սուր նոպան դադարեցնելուց հետո՝ առաջին իսկ օրերից։

Համակարգվածություն և տևողությունը

Պարապմունքներն անցկացվում են ամեն օր՝ անհատական ծրագրին և անձի ֆիզիկական վիճակին համապատասխան։

Համապարփակ մոտեցում

Մենք ունենք մեծ թիմ, որը ներառում է վերականգնողական մասնագետներ, հոգեթերապևտներ, օկուպացիոն թերապևտներ և այլ մասնագետներ:

Այս սարսափելի ախտորոշումը մահապատիժ չէ: Ժամանակին բուժումը կօգնի ձեր սիրելիին վերադառնալ բնականոն կյանքին կամ զգալիորեն նվազեցնել պաթոլոգիայի դրսևորումները: «ԱրևՄեդ» վերականգնողական և խնամքի կենտրոնները, որոնք գտնվում են Երևանում՝ հագեցած են ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է ինսուլտից հետո հիվանդների վերականգնման համար:

Առավելագույն արդյունքի հասնելու համար մենք օգտագործում ենք ապացուցված բժշկական տեխնոլոգիաներ և առաջադեմ տեխնիկա: Մեր հիվանդները նորից սովորում են քայլել, խոսել և հոգ տանել իրենց մասին առօրյա կյանքում: Այս ամբողջ ընթացքում մենք աննկատ աջակցում ենք նրանց և ամրացնում նրանց հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Վերականգնում
  • Շարժիչային գործառույթներ՝ օգտագործելով վերականգնողական սարքավորումներ և նորարարական տեխնիկա
  • Լեզվի և խոսքի թերապիայի միջոցով կուլ տալու և խոսքի գործառույթներ
  • Կոգնիտիվ ֆունկցիա ճանաչողական թերապիայի միջոցով

Շտկում
  • Հոգե-էմոցիոնալ վիճակ հաղորդակցման թրեյնինգների, դեղորայքային շտկման օգնությամբ

Կանխարգելում
  • Բարդություններ, կրկնվող խախտվածություն

Որքա՞ն ժամանակ է տեվում վերականգնումը

Այս գործընթացը կախված է նրանից, թե ուղեղի որ հատվածներն են ախտահարված, որքանով են դրանք վնասված և քանի տարեկան է հիվանդը: Ուստի արժե ձեռք բերել համբերություն և ուժ, քանի որ միայն գրագետ մոտեցումը կօգնի տարեցներին վերականգնել կորցրած հմտությունները։

Մեղմ իշեմիկ ինսուլտից հետո ձեռքերի, ոտքերի և դեմքի մկանների մասնակի կաթվածը մնում է, և կարող է լինել համակարգման և տեսողության մասնակի խանգարում: Մոտ երեք ամիս կպահանջվի, որպեսզի գործառույթները վերադառնան նորմալ վիճակի: Մոտ վեց ամիս է պահանջվում բուժելու այնպիսի հետևանքները, ինչպիսիք են ամբողջական կաթվածը և ապակողմնորոշումը: Հիվանդության ծանր ձևը, որի դեպքում հիվանդը դառնում է մասամբ անաշխատունակ, պահանջում է ավելի երկար ժամանակ՝ մեկից երկու տարի: Տարեց հիվանդների համար պետք է լինեն վերականգնողական հատուկ պայմաններ։

Կաթվածի հետեվանքները տարեց մարդկանց մոտ

Կաթվածը, անկախ իր ձևից՝ հեմոռագիկ կամ իշեմիկ, առաջացնում է բազմաթիվ հետևանքներ։ Հիվանդների ավելի քան 60%-ի մոտ ձեռքբերովի խանգարումները կմնան ողջ կյանքի ընթացքում։ Հետևանքները կախված են նրանից, թե որքան մեծ և ծավալուն է եղել վնասը և ուղեղի որ հատվածն է ազդել։ Շատ դեպքերում հիվանդը դառնում է հաշմանդամ:

Ինսուլտից հետո վերականգնումն ուղղված է.

  • Շարժման խանգարումներին- կենտրոնում կարող են լինել մարդիկ, ովքեր չեն կարող ինքնուրույն քայլել, նրանց նուրբ շարժիչ հմտությունները և շարժումների համակարգումը կարող են խաթարվել, և նրանք մշտական խնամք են պահանջում
  • Կոգնիտիվ խանգարումներին- «ԱրՄեդ»-ի մասնագետներն աշխատում են ճանաչողական և շարժողական ֆունկցիաների խանգարում ունեցող հիվանդների հետ։ Դրանք կարող են լինել հիշողության, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու հետ կապված խնդիրներ: Հիվանդները չեն կարող ոչ միայն խոսել, այլև գրել ու կարդալ։ Նման հետևանքներն առաջանում են ինսուլտներից հետո։

Ինսուլտից վերականգնման և խնամքի մեր կենտրոններն ունեն ամեն ինչ, որպեսզի ինսուլտից հետո վերականգնումը հարմարավետ լինի ձեր սիրելիի համար: Մեր խնամողները հաշվի են առնում հիվանդի տարիքը, առողջական առանձնահատկությունները և մշակում վերականգնման անհատական ծրագրեր:

Հիվանդների մեծ մասը չեն կարող լիովին հոգ տանել իրենց մասին: Մեր մասնագետները վերականգնում են տարբեր գործառույթներ։ Եթե բուժումը սկսվի ժամանակին, ապա հիվանդի վիճակը կարող է զգալիորեն մեղմվել։

Ի վերջո, վերականգնման հաջողությունը կախված է հիվանդի սեփական ցանկություններից և հարազատների օգնությունից: Հնարավոր է լիարժեք խնամք և բուժում տրամադրել տանը նույնիսկ անկողնուն գամված հիվանդներին, բայց ավելի լավ է դա անել խնամքի հաստատությունում՝փորձառու մասնագետների հսկողության ներքո:

Ի՞նչ է ներառում հիվանդի խնամքի ծրագիրը

Մենք ունենք տարեցների խնամքի մեծ փորձ: Մեր կենտրոնները համալիր աշխատանք են տանում նրանց պատշաճ խնամքը կազմակերպելու համար։ Մեր կենտրոններում աշխատում են տարբեր մասնագետներից բաղկացած թիմ, ովքեր վերահսկում են ձեր սիրելիի առողջության և տրամադրության բոլոր փոփոխությունները:

van image

Մեր բնակիչներից յուրաքանչյուրը շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ։ Մենք օգնում ենք հիվանդներին հոգալ հիգիենիկ բոլոր կարիքները։ Սենյակներում պարբերաբար փոխվում են անկողնային սպիտակեղենն ու սրբիչները։ Խնամելիս չենք շտապում և մեր գործողությունները համապատասխանեցնում ենք նրանց շարժունակության տեմպին։

van image

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց անկախ տեղաշարժի ազատությանը և հարմարավետությանը։ Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում՝ շարժվելու, հասակակիցների հետ շփվելու և մեր բակում քայլելու համար: Մեր սենյակները հարմարեցված են հաշմանդամների համար, ունենք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և որակյալ բուժանձնակազմ։ Սա ապահովում է կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը:

van image

Մեր բնակիչներից յուրաքանչյուրը շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ։ Մենք օգնում ենք նրանց լվացվելու, ատամները մաքրելու, սանհանգույցից օգտվելու, լողանալու և շատ այլ հարցերում։ Հարմարավետ սենյակներն ու անկողնային մաքուր պարագաներն ապահովված են։

van image

Տարեցների մասին հոգալը միայն ֆիզիկական կարիքները հոգալը չէ: Հոգեբանական ադապտացիան և վերականգնումը մեծ դեր են խաղում տարեց մարդու ֆիզիկական վիճակի պահպանման և վերականգնման գործում: Մենք ձգտում ենք բնակիչների հետ խոսել նույն լեզվով և աջակցել նրանց ինքնուրույնությանը, որպեսզի պահպանենք կյանքի որակը և գործունեության շարժառիթը: Հատկապես կարևոր է, որ տարեց մարդիկ լինեն հաղորդակցվեն միմյանց։

van image

Յուրաքանչյուր մարդու համար մշակվում է անհատական սննդակարգ՝ հաշվի առնելով նրա խրոնիկական հիվանդությունները և անձնական նախասիրությունները։ Հիվանդներին տրամադրվում է օրական 5 անգամյա բալանսավորված սնունդ։

van image

Մենք ունենք տարեցների ախտորոշման հետ աշխատելու մեծ փորձ: Մեր «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոնները համալիր աշխատանքներ են իրականացնում՝ ձգտելով ակտիվացնել վերականգնողական աշխատանքները։ Կենտրոններում աշխատում է տարբեր մասնագետներից բաղկացած թիմ՝ վերահսկելու ձեր սիրելիի առողջության և տրամադրության բոլոր փոփոխությունները:

van image

Ծրագրեր

interier
Ո՞վ կարող է դիմել

  • Այն մարդկանց համար, ովքեր բուժում են անցել՝ կոտրվածքների, էնդոպրոթեզավորման և այլ վնասվածքների, ինչպես նաև սրտի կաթվածից, ինսուլտից, COVID-19-ից կամ քրոնիկ հիվանդության սրացումից հետո
  • Պարկինսոնի հիվանդությամբ մարդիկ, ովքեր հսկողության կարիք ունեն, եթե նրանք ունեն նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ ակտիվության պակասով և դրանց դանդաղ առաջընթացով
  • 60+ տարեկան ցանկացած անձ, ով ունի ֆիզիկական ակտիվության դեֆիցիտ, ցանկանում է վերականգնողական կուրս անցնել՝ կայուն ֆունկցիոնալ և սոմատիկ կարգավիճակը պահպանելու համար

Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ

  • Վերականգնող
  • Ֆիզիկական թերապիայի մասագետ
  • Նյարդահոգեբան
  • Լոգոպեդ
  • Մերսող
  • Ֆիզիոթերապևտ

Մեր ամենօրյա աշխատանքով ապահովում ենք, որպեսզի Ձեր տարեց հարազատը լինի ուշադրության կենտրոնում, ստանա սեր և հոգատարություն։