«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Հարգանք անհատի նկատմամբ

Լուսավոր և հարմար խոհանոց

Սնունդը պատրաստվում է առանձին խոհանոցում, այլ ոչ թե ճաշասենյակում։ Մեր բնակիչները ճաշում են ոչ թե իրենց սենյակներում, այլ հարմարավետ կահավորված խոհանոցում: Սնուցումը չպետք է նույնը լինի բոլորի համար, եթե տարեցը դժվարանում է ծամել, մենք ապահովում ենք նաև խողովակով սնուցում։ Անհրաժեշտության դեպքում նաև մանրացնում ենք և օգնում, որպեսզի կարողանան լիարժեք սնվել։

Սոցիալականացում և զբաղվածություն

Առաջարկում ենք տարբեր զբաղմունքներ, որոնք օգնում են սոցիալականացվել և հաղորդակցվել միմյանց և աշխատակազմի հետ։ Օրը հագեցած է տարբեր միջոցառումներից՝ հաշվի առնելով տարեցի ցանկությունները և պատրաստակամությունը։ Մենք կազմակերպում ենք հավաքույթներ, ինչպիսիք են թեյի երեկույթները, համերգները, նորությունների քննարկումները, խմբային ընթերցումները և զրույցները, որտեղ բնակիչները ծանոթանում են իրենց հարևանների հետ, ձեռք են բերում նոր ընկերներ և կառուցում են հարաբերություններ։

Վարագույրներ գաղտնիության համար

Մենք հարգում ենք մեր բնակիչների անձնական տարածքը և գաղտնիությունը՝ անկախ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակից: Կարևոր է, որ յուրաքանչյուր բնակչի համար պահպանվի գաղտնիությունը: Օրինակ՝ անընդունելի է հագուստը փոխել սենյակի դուռը բաց կամ անծանոթ մարդկանց ներկայությամբ։

Հարգալից վերաբերմունք

«ԱրևՄեդ» խնամքի կենտրոնները դառնում են տարեցների տունը և մեզ մոտ իրենք են այդ տան տերը, ուստի պարտադիր է դուռը թակել և սենյակ մտնելու թույլտվություն խնդրել (նույնիսկ եթե դռների վրա կողպեքներ չկան): Անձնակազմը վերապատրաստված է հաղորդակցության հատուկ կանոններով՝, տկարամտություն ունեցող մարդկանց խնամքը գրագետ անելու համար։ Հարգելով անհատի արժանապատվությունը և տարեց մարդու ընտրության իրավունքը մենք նրանց ոչինչ չենք պարտադրում։

Հիվանդների խնամքի սկզբունքները