«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Պալիատիվ խնամք Երեվանում

Պալիատիվ խնամք հիվանդ տարեցների համար

Տարբեր հիվանդություններից հյուծված մարդը, հատկապես՝ քաղցկեղով հիվանդը, կարիք ունի շուրջօրյա հատուկ ուշադրության, բժշկական օգնության և հոգեբանական աջակցության։ «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների նամքի կենտրոնում կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցավը թեթևացնելու, հարմարավետություն ապահովելու և տարեց մարդու հուզական վիճակը բարելավելու համար:

van image

Պալիատիվ խնամքի սկզբունքները

Վերահսկում 24/7

Մեր կենտրոններում հիվանդների կողքին միշտ կան հոգատար խնամակալներ՝ պատրաստ օգնելու ցանկացած իրավիճակում։ Մեր աշխատակիցները վերապատրաստվում են տարեցների հետ շփվելու հատուկ կանոններով:

Հոգեբանական աջակցություն

Մենք անհատական վերաբերմունք ենք ցուցաբերում մեր խնամքի կենտրոնի յուրաքանչյուր բնակչի: Յուրաքանչյուր հիվանդի հետ աշխատում են պալիատիվ խնամքի ծառայության հոգեբանները։

Հիգիենիկ խնամք

Անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների մեր կենտրոներն ունեն հարմարավետ պայմաններ՝ կենսական բոլոր կարիքները պատշաճ հոգալու համար։ Մենք հետևում ենք մահճակալի և ներքնազգեստի կանոնավոր փոփոխմանն ու մաքրությանը։

Կերակրում

Սնունդը մատուցվում է օրական 5 անգամ և անհրաժեշտության դեպքում մանր կտրատած տարբերակով։ Հնարավոր է նաև խողովակային սնուցում: Տարեց մարդիկ ուտում են ըստ իրենց օրգանիզմի պահանջի։

Երբ ընտանիքի անդամներից մեկը ծանր հիվանդ է ու հյուծվում է քաղցկեղի դեմ պայքարից, դա դառնում է փորձություն բոլորի համար։ Մտերիմ մարդուն ինքնուրույն օգնելու փորձը կարող է հանգեցնել հոգնածության, խնամողների հոգեբանական տրավմայի և ձեր հարազատի համար լրացուցիչ սթրեսի:

«ԱրևՄեդ»-ը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է պալեատիվ խնամք՝ ապահովելով հիվանդների արժանապատիվ կյանքի իրավունքը։ Խնամքն իրականացնում են բժշկական կրթությամբ մեր մասնագետները, ովքեր տիրապետում են նաև ծերացման ֆիզիոլոգիային։

Համագործակցելով եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ կիրառում ենք նրանց փորձը՝ խնամքը և հիգիենան բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Բժշկական աջակցությունից բացի, մենք ամեն օր առաջարկում ենք հետաքրքիր ժամանց:

Ձեր հարազատն արժանի է լավագույն խնամքին և բուժմանը: Այդ իսկ պատճառով մենք մեծ հոգատարություն ենք ցուցաբերում, որպեսզի ձեր հարազատի կացության և խնամքի որակը ոչ միայն համապատասխանի, այլև գերազանցի ձեր իսկ սպասելիքները:

Ինչ է ներառված պալիատիվ խնամքի արժեքի մեջ

Մենք ունենք տարեցների խնամքն ապահովելու մեծ փորձ: «ԱրևՄեդ» խնամքի կենտրոնների մասնաճյուղերում աշխատում են բժշկական կրթություն ունեցող մասնագետների հզոր թիմը՝ հոգեբաններ, վերականգնողական մասնագետներ, խնամակալներ, բուժքույրեր: Կենտրոններում իրականացվում է դեղորայքի, ֆիզիոթերապիայի և այլ միջոցառումների կանոնավոր մշտադիտարկում՝ հիվանդների առողջության բարելավման նպատակով:

van image

Մեր խնամքի կենտրոններում յուրաքանչյուրը բնակիչ շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ: Մենք օգնում ենք նրանց հոգալ կենցաղային կարիքները: Սենյակներում պարբերաբար փոխում ենք անկողնային սպիտակեղենն ու սրբիչները։

van image

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց անկախ տեղաշարժի ազատությանը և հարմարավետությանը։ Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում՝ շարժվելու, հասակակիցների հետ շփվելու և մեր բակում քայլելու համար: Մեր սենյակները հարմարեցված են հաշմանդամների համար, ունենք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և որակյալ բուժանձնակազմ։ Սա ապահովում է կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը:

van image

Մեր բնակիչներից յուրաքանչյուրը շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ։ Մենք օգնում ենք նրանց լվացվելու, ատամները մաքրելու, սանհանգույցից օգտվելու, լողանալու և շատ այլ հարցերում։ Հարմարավետ սենյակներն ու անկողնային մաքուր պարագաներն ապահովված են։

van image

Ի տարբերություն շատ պետական և վճարովի ծերանոցների, «ԱրևՄեդ»-ում տարեցների խնամքը չի սահմանափակվում միայն ֆիզիկական կարիքների ապահովմամբ: Հոգեբանական ադապտացիան մեծ դեր է խաղում ֆիզիկական վիճակի պահպանման և վերականգնման գործում: Մենք ձգտում ենք բնակիչների հետ խոսել նույն լեզվով և աջակցել նրանց անկախությանը, որպեսզի պահպանենք կյանքի ծարավը և գործունեության շարժառիթը: Հատկապես կարևոր է, որ տարեց մարդիկ լինեն հասարակության մեջ և մշտապես զբաղված լինեն հետաքրքիր գործերով, ինչպես նաև մասնակցել կորցրած գործառույթները վերականգնող հատուկ գործողությունների։

van image

Յուրաքանչյուր բնակչի համար մշակվում է անհատական սննդակարգ՝ հաշվի առնելով նրա խրոնիկական հիվանդությունները և անձնական նախասիրությունները։ Մենք օրական տրամադրում են 5-անգամյա բալանսավորված սնունդ Վերահսկում ենք բոլոր գործոնները, որոնք ազդում են ախորժակի վրա՝ սկսած սննդակարգից և մթերքի մանրացման չափից, վերջացրած, թե ում հետ է բնակիչը նստում սեղանի շուրջ: Եթե հիվանդը դժվարանում է կուլ տալ, ծամել կամ մարսել, ապա մատուցում ենք պյուրե տարբերակով։

van image

Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է վստահել ձեր ընտանիքի անդամին անծանոթ մարդկանց: Հետևաբար, մենք իրականացնում ենք աշխատակիցների բազմափուլ ընտրություն, նրանց վերապատրաստում լավագույն բուժքույրական մասնագետների հետ, կատարելագործում ենք նրանց հմտությունները և պարբերաբար վերաքննում ենք նրանց աշատանքը: Մեզ մոտ աշխատում են միայն հոգատար և ուշադիր աշխատակիցներ, որոնց համար տարեցներին օգնելը կենսական պահանջ է։

van image

Խնամքի ծրագիր

interier
Ո՞վ կարող է դիմել

  • Երբ կա թերապիայի կարիք՝ լուրջ հիվանդություններից, կամ տարիքի պատճառով ֆիզիկական ակտիվությունը կորցնելուց հետո
  • Տարեցների կենտրոնը հարմար է պարկինսոնով հիվանդների համար՝ կաթետերներով, անկողնային խոցերով, ստոմայով հիվանդների համար, ովքեր չեն կարողանում ինքնուրույն շարժվել
  • Մասնակի օգնության կարիք ունեցողների համար, ովքեր կողմնորոշման խանգարումներով են, թեթև ապակողմնորոշում և խոսքի չափավոր խանգարումներով են, ունեն շարժունակության սահմանափակումներ։

Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ

  • Վերականգնող
  • Նյարդահոգեբան
  • Լոգոպեդ
  • Մերսող
  • Ֆիզիոթերապևտ

Մեր ամենօրյա աշխատանքով ապահովում ենք, որպեսզի Ձեր տարեց հարազատը լինի ուշադրության կենտրոնում, ստանա սեր և հոգատարություն։