Պրոֆեսիոնալ անձնակազմ
Արժեքը ներառում է այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ կացարան, սնունդ, շուրջօրյա բժշկական օգնություն, հսկողություն և վերականգնողական աշխատանք՝ համապատասխան մասնագետների հետ։
«ԱրևՄեդ»-ի աշխատակիցներն աշխատում են յուրաքանչյուր բնակչի հետ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Մեր աշխատանքը հիմնված է փոխվստահության և փոխգործակցության վրա։ Տարեցների և նրանց ընտանիքների կայացված որոշումներն ու ընտրությունները հարգվում և հաշվի են առնվում ստացիոնար խնամքի ծրագիրը մշակելիս և իրականացնելիս: Մենք ճշտում ենք յուրաքանչյուր բնակչի հետաքրքրություններն ու սովորությունները, որպեսզի օգնենք նրանց հարմարվել նոր միջավայրին:
Մեր խնամակալները մշտապես հսկում են յուրաքանչյուր տարեցի վարքագիծը և գիտեն, թե ինչպես կարելի է բարելավել ձեր հարազատի ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը։ «ԱրևՄեդ»-ում աշխատանքի ենք ընդունում կարեկցանքի զգացումով աշխատողների, որոնց համար կարևոր է օգնել մարդկանց։ Մեր մասնագետները չեն վախենում աշխատել առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Նրանք գիտեն, թե ինչպես շփվել հիվանդների և նրանց հարազատների հետ և աշխատել թիմում:
Մեր բոլոր աշխատակիցները հանգիստ, առանց նյարդայնանալու շփվում են տարեցների հետ՝ չեն շտապեցնում նրանց, չեն բարձրացնում իրենց ձայնը, ցուցաբերում են համբերություն և հոգատարություն։ «ԱրևՄեդ»-ում աշխատակիցների աշխատանքն ուղղված է բոլոր բնակիչների առավելագույն հարմարավետությանը։
Մեր մասնագետները

Անահիտ Հունանյան
Բժիշկ ռևմատոլոգ, սոնոգրաֆիստ

Աննա Թարջումանյան
Թերապևտ

Մարիամ Քուրդօղլյան
Սրտաբան

Նարինե Աղեկյան
էնդոկրինոլոգ, վերականգնողական բժիշկ
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

