Աջակցություն դեմենցիա ունեցող մարդկանց
Մեր խնամքի կենտրոնում՝ աշխատելով հիվանդի ճանաչողական և առօրյա հմտությունների բարելավման ուղղությամբ՝ կօգնենք նվազեցնել ագրեսիան և հիվանդության առաջացրած այլ խնդիրները։ Մենք երաշխավորում ենք հիվանդության զարգացման կանխումը։

Դեմենցիան տարեցների մոտ
Ծերունական դեմենցիան տարածված հիվանդություն է տարեցների շրջանում: Դա պայմանավորված է ուղեղի աշխատանքի խաթարմամբ։ Հիվանդի մոտ փոխվում է շրջապատող իրականության ընկալումը, տուժում է ուշադրությունը, դադարում է ճանաչել նույնիսկ հարազատներին, խեղաթյուրվում է խոսքը, նվազում են նաև ինտելեկտուալ կարողությունները։ Այս ամենը հանգեցնում է ուժեղ հոգե-հուզական խնդիրների և անձի ամբողջական դեգրադացիայի։ Ուղեղի աստիճանական քայքայումը, Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը և սրտի կաթվածի նախատրամադրվածությունը մեծանում է: Մարդը դառնում է հաշմանդամ և չի կարողանում կենցաղը վարել առանց խնամակալի օգնության:
Ծերունական դեմենցիայի ախտանիշները
Յուրաքանչյուր մարդու մոտ դեմենցիան ախտորոշվում և զարգանում է տարբեր կերպ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ուղեղի որ հատվածն է տուժել։ Առաջին նշաններն ավելի հաճախ հայտնվում են 75 տարեկանից հետո, իսկ ովքեր ինսուլտ են տարել, հիվանդությունը կարող է ավելի վաղ դրսևորվել։
Հիվանդների խնամքի սկզբունքները
Վերահսկում 24/7
Հիվանդների մոտ միշտ կա հոգատար անձնակազմ՝ պատրաստ օգնելու ցանկացած իրավիճակում։ Խնամակալները վերապատրաստվում են տարեցների հետ վարվելու հատուկ կանոններով:
Ոչ դեղորայքային մեթոդներ
Անհանգստությունը, ագրեսիան, խուճապի նոպաները և այլ դրսևորումները հնարավոր է դադարեցնել ոչ միայն դեղորայքային թերապիայի, այլ նաև ոչ դեղորայքային մեթոդների օգնությամբ։
Ճանաչողական թերապիա
Հատուկ վարժությունները կարող են նվազեցնել և դանդաղեցնել հիշողության, խոսքի, մտածողության և հիվանդության այլ ախտանիշների խանգարման գործընթացը:
Առօրյայի կազմակերպում
Մենք օգնում ենք հիվանդներին պահպանել հանգստի և արթնության ռեժիմը, զբոսնել բակում, ուտել հատուկ սնունդ և հետևել անձնական հիգիենային:
Կապ հարազատի հետ
Միշտ կարող եք հյուրընկալվել մեզ և շփվել ձեր հարազատի հետ։ Կապ ենք ապահովում հեռախոսով կամ առցանց միջոցներով՝ տեղեկացնելով առողջական վիճակի մասին։
Հանգստի կազմակերպում
Ամեն օր մենք ունենք հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ երաժշտական թերապիա, արտ-թերապիա, սեղանի խաղեր, կինո, համերգներ և շատ ավելին:
Հիվանդությունն ունի զարգացման երեք փուլ։ Հետևաբար, հարկավոր է տարեց մարդու վարքագծին հնարավորինս ուշադիր հետևել:
Առաջին փուլԱյս հիվանդությունն առաջանում է աննկատ և սկզբում ընթանում է գաղտնի ոչ միայն հիվանդի, այլև նրա հարազատների և ընկերների համար։
Ուշադրություն դարձրեք հետևյալին.
- Եթե հարազատը սկսել է պարբերաբար ինչ-որ բան մոռանալ
- Խնդիրները ժամանակի ընթացքում դարձել են հաճախակի երևույթ
- Տարածական ապակողմնորոշում ունի իրեն հայտնի վայրերում
Ցավոք, այս բոլոր նշանները վկայում են դեմենցիայի զարգացման և ամենօրյա պատշաճ խնամքի և բուժման անհրաժեշտության մասին, որը կարող է իրականացվել միայն հատուկ պայմաններում:
Միջին փուլՔանի որ հիվանդությունն աստիճանաբար է զարգանում, նշանները գնալով ավելի են շատանում և դրանք թաքցնելն այլևս հնարավոր չի լինում։ Այս փուլը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով.
- Մարդը շփոթվում է իր տանը՝ մոռանում իր սենյակի տեղը
- Մոռանում է վերջերս տեղի ունեցածը
- Չի հիշում հարազատների անունները
- Խոսքն աղճատված է
- Հարցնում է նույն բանի մասին մի քանի անգամ
- Հիգիենան չի կարողանում ինքնուրույն պահպանել
Այս փուլում հիվանդներն այլևս տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Ինչքան էլ ջերմ ու հոգատար վերաբերվեն հարազատները, անհնար է դեմենցիայի առաջացրած խնդիրներն ինքնուրույն հաղթահարել։ Արժե մտածել և ընտրել այնպիսի մասնագիտացված հաստատություն, որը մասնագիտական օգնություն է տրամադրում դեմենցիայով հիվանդներին:
Ի՞նչ է ներառում հիվանդի խնամքի ծրագիրը
Մենք ունենք տարեցների խնամքն ապահովելու մեծ փորձ: Երևանի մեր կենտրոնները համալիր աշխատանք են տանում՝ ձգտելով ակտիվացնել յուրաքանչյուր տարեցի կամ հիվանդի առօրյա կյանքը։ Մեր կենտրոններում աշխատում են տարբեր մասնագետներ՝ հետևելու ձեր հարազատի առողջության և տրամադրության բոլոր փոփոխություններին:

Մեր հիվանդասենյակները հարմար են տարեց մարդկանց հարմարավետ բնակության և խնամքի համար։ Մեր աշխատակիցները նրանց շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Օգնում ենք դեմենցիայով հիվանդ տարեցներին հոգալ հիգիենայի բոլոր կարիքները՝ լվացվել, լողանալ, օգտվել սանհանգույցից և այլն։ Սենյակներում պարբերաբար փոխվում են անկողնու սպիտակեղենն ու սրբիչները։

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց։ Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում շարժվելու, հասակակիցների հետ շփվելու և մաքուր օդում քայլելու համար: Մեր վերականգնողական կենտրոնները հարմարեցված են տարեցների և հաշմանդամների կարիքներին, ունենք բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները։ Մենք ապահովում ենք նրանց կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը:

Մեր բնակիչներից յուրաքանչյուրը շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ։ Մենք նրանց օգնում ենք կենցաղային բոլոր հարցերում։ Սենյակներում պարբերաբար փոխվում են անկողնային սպիտակեղենն ու սրբիչները։ Հարմարավետ սենյակները կահավորված են ըստ տարեցների կարիքների։

Տարեցների մասին հոգալը միայն ֆիզիկական կարիքների մասին հոգալը չէ: Հոգեբանական ադապտացիան մեծ դեր է խաղում տարեց մարդու ֆիզիկական վիճակի պահպանման և վերականգնման գործում: Մենք ձգտում ենք բնակիչների հետ խոսել նույն լեզվով և աջակցել նրանց ինքնուրույնությանը, որպեսզի պահպանենք կյանքի հանդեպ լավատեսությունն ու գործունեության շարժառիթը: Հատկապես կարևոր է, որ տարեց մարդիկ շփվեն միմյանց հետ և մշտապես զբաղված լինեն հետաքրքիր գործերով, ինչպես նաև մասնակցեն կորցրած գործառույթները վերականգնող հատուկ վարժանքներին։

Յուրաքանչյուր բնակչի համար մշակվում է անհատական սննդակարգ՝ հաշվի առնելով նրա խրոնիկական հիվանդությունները և անձնական նախասիրությունները։ Մենք ունենք օրական 5-ամյա բալանսավորված սնունդընդունման ժամեր։ Մենք վերահսկում ենք բոլոր գործոնները, որոնք ազդում են ախորժակի վրա՝ սկսած սննդակարգից և մթերքի մանրացման չափից, վերջացրած, թե ում հետ է բնակիչը նստում սեղանի շուրջ: Եթե դժվարանում են կուլ տալ, ծամել կամ մարսել, ապա սնունդը մատուցում ենք նաև պյուրե տարբերակով։

Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է վստահել ձեր ընտանիքի անդամին անծանոթ մարդկանց: Հետևաբար, մենք իրականացնում ենք աշխատակիցների բազմափուլ ընտրություն, նրանց վերապատրաստում լավագույն բուժքույրական մասնագետների հետ, կատարելագործում ենք նրանց հմտությունները և պարբերաբար վերաքննում ենք նրանց աշխատանքը: Մեզ մոտ աշխատում են միայն հոգատար և ուշադիր աշխատակիցներ, որոնց համար տարեցներին օգնելը կենսական պահանջ է։

Հիվանդության զարգացումը լիովին փոխում է մարդու անհատականությունը և նրան դարձնում անօգնական։ Այս փուլում հիվանդն ունենում է հետևյալ խնդիրները․
- Ժամանակի և տարածության մեջ լիակատար ապակողմնորոշում
- Չի ճանաչում հարազատներին
- Ի վիճակի չէ իրեն դրսևորել պարզ կենցաղային հարցերում
- Ունի շարժողական լուրջ խնդիրներ
Հետևաբար, սիրելիների նկատմամբ առաջանում է ագրեսիա, ովքեր նույնպես դժվարանում են ընդունել փոփոխությունները։ Մասնագետների օգնությունն անհրաժեշտ է հատկապես անկողնային հիվանդների համար, որոնց մոտ կարող է առաջանալ թոքաբորբ կամ անկողնային խոցեր։
Դեմենցիայի պատճառները
Կան երկու խմբի հիվանդությունների, որոնք առաջացնում են դեմենցիա.
Առաջինը կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդություններ են՝ ինսուլտ, Ալցհեյմեր, Փիկի հիվանդություն։
Հիվանդության ճշգրիտ պատճառները դեռ լիովին պարզված չեն: Կան միայն վարկածներ դրանց արտաքին խնդիրների մասին, բայց ոչ մեկն ամբողջությամբ չի տալիս բազմաթիվ հարցերի պատասխանները։ Ժամանակակից հետազոտողներն ավելի շատ հակված են կարծել, որ դեմենցիան զարգանում է գենետիկ մուտացիաների պատճառով։
Երկրորդ խումբն անոթային հիվանդություններն են՝ աթերոսկլերոզը, որը զարգանում է զարկերակների պատերին։ Դրանք նեղացնում են արյունատար անոթները և առաջացնում են արյան շրջանառության խանգարումներ։
Դեմենցիան կարող է առաջանալ նաև ինսուլտի հետևանքով, երբ թթվածինը բավարար չէ և նյարդային բջիջները մահանում են. մեռած նյարդային հյուսվածքն այլևս չի կարողանում գործել: Առաջանում են ճանաչողական խնդիրներ և նյարդաբանական հետևանքներ։
Դեմենցիայով տարեց մարդկանց խնամքի առանձնահատկությունները
Մտերիմ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում հիվանդության ախտանիշներին և բժշկի են դիմում միայն լուրջ խնդիրների ի հայտ գալուց հետո, երբ տարեցն անճանաչելիորեն փոխվում է։
Պետք է նկատի ունենալ, որ հիվանդները չեն կարողանում ինքնուրույն ապրել։ Նրանք կարող են մոլորվել այն քաղաքում, որտեղ ապրում են և մոռանալ տարրական բաները։ Պետք է ուշադիր լինել հիվանդի շարժումների նկատմամբ, քանի որ ժամանակի ընթացքում նրա շարժումների համակարգումը վատանում է, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։
Հաճախ դեմենցիայով հիվանդ տարեց մարդուն խնամելիս կարող ես հանդիպել նրա կողմից ագրեսիայի․ նյարդային է, իրեն կոպիտ է պահում, դեպրեսիվ է, մոլորվում է ծանոթ միջավայրում։ Դրանից խուսափելու համար պետք է նրբանկատորեն վերաբերվել նրան, ինչպես երեխային՝ բացատրելով նույնիսկ ակնհայտ բաները։
Դեմենցիայով հիվանդի համար անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմ սահմանել և խստորեն հետևել դրան։ Խնամքի մեջ կարևոր դեր է խաղում հիվանդի սիրելի զբաղմունքը․ նա պետք է ներգրավվի գործընթացում:
Դեմենցիայով հիվանդների խնամքը Երեվանում
Բարձրորակ և մասնագիտական օգնություն կարելի է ստանալ միայն երկար տարիների փորձ ունեցող հաստատությունում: Եթե դեռ մտածում եք՝ հանրայի՞ն, թե՞մասնավոր կենտրոն, ապա հիշեք պարզ ճշմարտությունը՝ ցածր գնով կազմակերպությունները պակաս վստահելի են։
«ԱրևՄեդ» խնամքի կենտրոնը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ դեմենցիա ունեցող մարդկանց և անկողնային հիվանդների խնամք:
Շուրջօրյա խնամքը, բժշկական օգնությունը և կացության հարմարավետ պայմանները կօգնեն դանդաղեցնել հիվանդության ընթացքը և երկարացնել հարազատի կյանքը։
«ԱրեվՄեդ» խնամքի կենտրոնի առավելությունները
Բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել ենք դեմենցիայով հիվանդների համար․
- Իրականացվում է թերապևտի և հոգեբույժի բժշկական հսկողություն (պլանավորված հետազոտություններ, թերապիայի ընտրություն / մոնիտորինգ)
- Տրամադրվում է բուժքույրական շուրջօրյա խնամք (դեղորայքի ընդունման հսկողություն, առողջության ամենակարևոր ցուցանիշների մոնիտորինգ, բժիշկների կողմից նշանակված բժշկական պրոցեդուրաների՝ կաթիլների, ներարկումների իրականացում)
- Օգնությունը տրամադրում են մեր բուժքույրերը և խնամակալները՝ սանիտարահիգիենիկ ընթացակարգերի պահպանմամբ, զբոսանքի, պարապմունքների ուղեկցությամբ և խնամքի անհրաժեշտ այլ կարիքների ապահովմամբ
Սննդակարգում չկան աղի, տապակած, յուղոտ և կծու մթերքներ։ Սննդակարգում մեծ տեղ ունեն մրգերը և բանջարեղենը։
Անձնակազմի մշտական ներկայություն ու օգնություն․Պետք չէ անհանգստանալ, որ ինչ-որ բան տեղի կունենա ձեր հարազատի հետ, որովհետև մեր պրոֆեսիոնալ աշխատակիցները նրանց շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ, ստեղծում են հարմարավետ մթնոլորտ և ապահովում են նրանց անվտանգությունը։
Ֆիզիկական ակտիվություն.Տարեցներն ամեն օր զբոսնում են մաքուր օդում, վարժություններ են անում և մեր շենքի տարածքում մասնակցում են տարբեր միջոցառումների։
Մաքրություն.Տարածքի օդափոխումը, սենյակների մաքուր և կոկիկ պահպանումը պարտադիր միջոցառումներ են, որոնք իրականացնում են մեր աշխատակիցները։ Մաքրումը կատարվում է օրական երկու անգամ։
Հարմարավետ սենյակներ.Ապահովել ենք երկտեղանոց սենյակներ՝ հարմար մահճակալներով։ Սենյակներում կա հեռուստացույց, սեղան, զգեստապահարան։ Մեր խնամքի կենտրոնի առանձնահատուկ մթնոլորտը կնպաստի, որ հիվանդն իրեն զգա ինչպես տանը։
Ծրագրեր

- Երբ կա ուղեկցվող այլ հիվանդություն, վիճակը կրկնակի բարդանում է և խնամքը հատուկ պայմաններում կազմակերպելու անհրաժեշություն է առաջանում
- Տարեցների կենտրոնը հարմար է պարկինսոնով հիվանդների համար, ովքեր կաթետրներով, անկողնային խոցերով և ստոմայով են և ունեն հոգատար խնամքի կարիք
- Մասնակի օգնության կարիք ունեցողների համար, ովքեր կողմնորոշման խանգարումներով են, թեթև ապակողմնորոշմամբ և խոսքի չափավոր խանգարումներով են, ունեն շարժունակության սահմանափակումներ
Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ
- Վերականգնող
- Նյարդահոգեբան
- Լոգոպեդ
- Մերսող
- Ֆիզիոթերապևտ
Մեր ամենօրյա աշխատանքով ապահովում ենք, որպեսզի Ձեր տարեց հարազատը լինի ուշադրության կենտրոնում, ստանա սեր և հոգատարություն։
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

