Հատուկ պայմաններ եվ սարքավորումներ
Լիովին հարմարեցված՝ առանց խոչընդոտների միջավայր
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց անկախ տեղաշարժի ազատությանը և հարմարավետությանը: Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում շարժվելու, հասակակիցների հետ շփվելու և մաքուր օդում քայլելու համար: Ընկնելու և վնասվածքներ ունենալու ռիսկը նվազեցնելու համար՝ հատակն ունի չսահող ծածկույթ:
Լուսավոր սենյակներ և մաքուր լոգասենյակ
Սենյակները երկտեղանոց են և արևկողմ։ Ունեն ջեռուցման համապատասխան համակարգեր։ Հիգիենայի ընթացակարգերը կատարվում են հատուկ աթոռի վրա, որպեսզի լողացնելիս չսայթաքեն։ Լոգասենյակներում թեք հայելիները թույլ են տալիս անգամ սայլակով նստածին տեսնել իրենց: Ծանր դեմենցիայի դեպքում հայելիները հանվում են, որպեսզի տարեցը վախ չզգա։
Պրոֆեսիոնալ խնամքի և հարմարություններ
Մենք ունենք բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները անկողնային հիվանդների վերականգնման և խնամքի համար։ Եթե տարեցը ցանկանում է կենտրոն գալ իր սայլակով կամ քայլակով, դա հնարավոր է։
Հիվանդների խնամքի սկզբունքները





(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

