Ալցհեյմերը եվ վերջինիս առաջացրած խնդիրները
Այս հիվանդությունից է սկիզբ առնում նաև դեմենցիան։ Ըստ որոշ տվյալների՝ ալցհեյմերի հիվանդությունը կազմում է դեմենցիայի դեպքերի 60-80%-ը։ Տարեցների շրջանում շատ տարածված են այս երկու հիվանդությունները։
Ալցհեյմերով հիվանդներն ունենում են մի շարք դժվարություններ կենցաղը կազմակերպելիս։ Նրանց բնորոշ է՝
- Լեզվի և մտքի կենտրոնացման բարդություններ
- Տրամադրության կտրուկ փոփոխություններ
- Կուլ տալու դժվարություն
- Անմիզապահություն

Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ յուրաքանչյուր երրորդ տարեցից մեկը մահանում է ալցհեյմերի կամ դեմենցիայի պատճառով:
Տարեցների շրջանում ալցհեյմերը մեծամասամբ ունի հետևյալ դրսևորումները՝
- Ագրեսիա
Թուլամտություն ունեցող մարդիկ հաճախ են օգտագործում արտահայտություններ ինչպիսիք են ՝ «չեմ ուզում լողանալ», կամ «չեմ ուզում դա ուտել»:
Երբեմն այս տեսակի զայրույթը կարող է դրդել ֆիզիկական բռնության: Ընտանիքի անդամները պետք է հաշվի առնեն, որ թուլամտության նման վարքագիծը հաճախ նշան է հիմնական, չբավարարված կարիքի, որը փորձում է հաղորդել իրենց տարեց հարազատը:
Ախտահարված անձինք չեն կարող հոգալ սեփական կարիքները և պահանջում են մշտական խնամք, որը մեծ բեռ է խնամողի համար սոցիալական, ֆիզիկական, և հոգեբանական առումներով։
- Շփոթություն
Շփոթությունը տարեցների մոտ ամենատարածված թուլամտության վարքագծերից մեկն է:
Այս դեպքում տարեց հարազատից հաճախ կարող եք լսել հետևյալ արտահայտությունները՝. «տուն եմ ուզում գնալ», «ինչու՞ ենք մենք այստեղ» և նման այլ արտահայտություններ։
«ԱրևՄեդ» տարեցների և հիվանդներին ստացիոնար խնամքի կենտրոնն այս ախտորոշումն ունեցող հիվանդների խնամքը կազմակերպում է այնպես, որ հնարավոր լինի հաղթահարել հիվանդության առաջացրած անհանգստությունը, դեպրեսիան, շփոթությունը և ընկճախտը։
Մեր պրոֆեսիոնալ անձնակազմը մշակել է այս հիվանդության խնամքի ծրագրեր՝ առավելագույնս օգնելու ձեր տարեց հարազատին։ Նրանց ամենօրյա խնամքը լիարժեք կազմակերպելու համար ԱրևՄեդ խնամքի ստացիոնար կենտրոնն առաջարկում է․
- Բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն
- Մասնագիտական մոտեցում
- Սրտացավ և հոգատար վերաբերմունք
- Հիգենիկ պարագաների տրամադրում
- Հիգենիկ պարագաների տրամադրում
Դիմե՛ք մեզ, եթե դժվարանում եք կազմակերպել ալցհեյմերով կամ դեմենցիայով հիվանդ հարազատի խնամքը։ Մեր թիմը լիարժեք կապահովի նրանց բարեկեցիկ կյանքը։
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

