«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Ալերգիկ և շնչառական խնդիրները գարնանը

«ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոնն առանձնացրել է առողջական 2հիմնական խնդիրներ, որոնք հիմնականում սրվում են այս սեզոնին և առաջացնում են մի շարք բարդություններ․

  • Ալերգիա և շնչառական հիվանդություններ

Դժբախտաբար, գարնանային քամիների փոշու հատիկներն առաջացնում են քթարտադրություն, աչքերի քոր և այլ անհարմարություններ:

Այն տարեցները, որոնց իմունային համակարգն ավելի թույլ է, դժվարությամբ են պայքարում ալերգիկ խնդիրների դեմ։ Ծաղկափոշու կամ սպորների ներշնչումն առաջացնում են հետևյալ խնդիրները՝ փռշտոց, հազ, կոկորդի ցավ գլխացավեր և այլն։

Գարնանը սրվում են նաև շնչառական այլ հիվանդություններ, ինչպիսին է ասթման, որը սովորաբար հանդիպում է 65+ տարիքի մարդկանց մոտ: Ասթմա առաջանում է, երբ ալերգենները և գրգռիչները նեղացնում են մարդու շնչուղիները: Հետևում է բորբոքում և լորձաթաղանթի ավելացում, ինչն էլ դժվարացնում է շնչելը:

Ասթման առաջին հերթին կարող է զարգանալ 70-80 տարեկան մարդկանց մոտ: Դա մեծահասակների մոտ շնչառական անբավարարության շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում:

  • Արևի ազդեցություն

Գարնանը ցանկություն է առաջացնում վայելել արևը և դրսում աշխատել։ Թեև արևի լույսը տարեցների օրգանիզմի վրա ունի շատ լավ ազդեցություն՝ ավելի ամուր ոսկորներ, լավ տրամադրություն, սրտանոթային առողջություն և այլն, այնուամենայնիվ այն ունի նաև իր բացասական կողմերը: Սա ներառում է մաշկի քաղցկեղը, մակուլյար դեգեներացիան և կատարակտը: Փորձագետները խորհուրդ են տալիս, որ տարեցներին օրական 5-10 րոպե զբոսնել արևի տակ։

Առաջարկություններ արևից պաշտպանվելու համար՝

Մնացեք ստվերում, կրեք լայնեզր գլխարկ, հագեք մինչև կոճը հասնող հագուստ և երկարաթև վերնաշապիկ, հաճախ ջուր խմեք, սենյակում ապահովեք համապատասխան խոնավություն

Գարնանային ալերգիաներից պաշտպանվելու համար հարկավոր է՝

  • Տանը մնալը ծաղկափոշու տարածման օրերին
  • Ձեր տան և մեքենայի պատուհանները փակ պահեք քամու ժամանակ
  • Հաճախակի լողացեք
  • Գորգերը հաճախակի փոշեկուլով մաքրեք՝ օգնելու վերահսկել կենցաղային փոշու կուտակումը
  • Տուն մտնելուց առաջ հանեք կոշիկներն ու գլխարկները

Հետևեք և հոգ տարեք ձեր առողջության մասին։ Եղեք տեղեկացված և առողջ։