«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Ալցհեյմերի հիվանդության նշանները տարեցների մոտ

«ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրնն առանձնացրել է մի քանի հատկանիշ, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք տարեց հարազատի  մոտ զարգանում է Ալցհեյմեր՝

Հիշողության կորուստ

Վաղ փուլերում տուժում է կարճաժամկետ հիշողությունը, իսկ հետագա փուլերում՝ երկարաժամկետ հիշողությունը։ Տարեց մարդը չի կարողանում հիշել, թե ինչ է տեղի ունեցել ընդամենը մի քանի րոպե առաջ։ Աստիճանաբար կորցնում է տարրական կենցաղային իրերն ըստ իրենց նշանակության օգտագործելու ունակությունը:

Ապակողմնորոշում

Նույնիսկ եթե տարեց մարդն ամբողջ կյանքում գնում է իր տան դիմացի խանութ, հաջորդ գնալը կարող է ավարտվել տարածքում թափառելով: Նույնը վերաբերում է ցանկացած կենցաղային գործունեությանը՝ ճաշ պատրաստել, սպասք լվանալ, հիգիենայի ընթացակարգերի կատարում և այլն։

Տրամաբանորեն մտածելու ունակության կորուստ

Եթե ​​նախորդ օրն Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդ տարեց մարդու հետ ձեր զրույցը հետաքրքիր և գրավիչ էր, հաջորդ զրույցը կարող է ձեզ շփոթեցնել: Ամենայն հավանականությամբ, դուք կլսեք անհամապատասխան արտահայտություններ և ականատես կլինեք գործողությունների, որոնք չունեն տրամաբանական բացատրություններ: 

Զգացմունքային խանգարումներ

Ալցհեյմերի հիվանդությունն ամենից հաճախ ուղեկցվում է անպատճառ անհանգստությամբ, իրարանցումով կամ, ընդհակառակը՝ ապատիայով։ Եթե ​​տարեցն ուներ սիրելի զբաղմունք, նա կդադարի դրանով հետաքրքրվել։ Մտերիմ կամ անծանոթ մարդու ցանկացած արտահայտություն կարող է ագրեսիայի բռնկման պատճառ դառնալ։ 

Շարժական գործառույթների խանգարումներ

Դրսևորվում է ձեռագրի վատթարացմամբ և ինքնասպասարկման հմտությունների կորստով։ Դժվարություններ կարող են առաջանալ ցանկացած ֆիզիկական գործողություն կատարելիս՝ գավաթը դարակին դնելը, ատամները լվանալը, հագնվելը և այլն։ 

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ նշանները կարող են տարբեր լինել, հետևաբար պետք է անպայման դիմել մասնագետի՝ անհրաժեշտ եզրահանգումների համար։ 

Ալցհեյմերի հիվանդների խնամքը կազմակերպելիս մենք ապահովում ենք հետևյալը՝ 

  • բուժքրոջ հերթապահություն 24/7 ժամ ռեժիմով
  • հոգեբույժի, հոգեբանի, նյարդահոգեբանի հսկողություն
  • սոցիալականացում և հաղորդակցություն
  • հարմարավետ կենցաղային պայմաններ
  • սրտացավ և հոգատար վերաբերմունք
  • հիգենիկ պարագաների տրամադրում
  • 3 անգամյա սնունդ

Ալցհեյմերի ժամանակ տուժում է իմացական գործունեությունը՝ ընկալում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն, խոսք։ Նրանց խնամքը կազմակերպելիս պետք է լինել համբերատար և կարեկցող։
Մեր խնամքի կենտրոնի մասնագետներ շնորհիվ տարիներով կուտակած փորձի, ձեր հարազատի խնամքը կազմակերպելիս, ցուցաբերում են անսահման հոգատարություն և ուշադրություն։

Խնամքի տացիոնար ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգել «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի մասնաճյուղ՝ +(374) 93 200 070 կամ ՝+(374) 33 600 777 ։