Ամանորի 5 նվեր տարեց հարազատին
«ԱրևՄեդ»-ն երկար տարիներ զբաղվելով տարեցների և հիվանդների խնամքով և հնարավորինս տեղյակ լինելով նրանց կարիքներին և պահանջմունքներին՝ առանձնացրել է մի քանի նվեր, որոնք հաստա՛տ կերջանկացնեն և կգրավեն տարեց մարդկանց ուշադրությունը։
Ինչպե՞ս ընտրել նվեր, որը նրանց կհետաքրքրի և միևնույն ժամանակ օգտակար կլինի։

Առանձնացրել ենք 5 հետաքրքիր և օգտակար նվերներ, որոնք Ամանորին կարող եք նվիերլ ձեր տարեց կամ հիվանդ հարազատին։ Դրանք են․
- Հաբերի տուփ՝ առանձնացված բաժիններով
Դեղորայքի և դրանց ընդունման ժամկետներին հետևելը գնալով դժվարանում է, քանի որ տարիքի հետ ի հայտ է գալիս մոռացկոտություն․ առաջարկում ենք հարազատին նվիրել հաբերի տուփ, որը կունենա առանձնացված բաժիններ։ Սա կօգնի, որպեսզի նրանք հիշեն, շաբաթվա օրերը և այն դեղերը, որոնք պետք է ընդունեն։ Այս կերպ չեն մոռանա և նաև չեն խառնի հաբերի ընդունման հերթականությունը։։ Այս նվերն ընտրելուց հաշվի առեք, որ տուփը հեշտ բացվող լինի։
- Միտքը մարզող խաղեր
Պարզունակ և քիչ կտորներով գլուխկոտրուկները կարող են դրականորեն անդրադառնալ տարեցների մտավոր աշխատանքին։ Նվիրեք նրանց հեշտ հավաքվող գլուխկոտրուկներ, որոնք կունենան արտահայտված գույներ․ նման կերպ նրանք չեն շփոթվի և հեշտությամբ կհավաքեն պատկերը։ Չմոռանա՛ք նաև խաչբառերի մասին․ դրանք ևս մարզում են միտքը։
- Ռոբոտ փոշեկուլ
Եթե ձեր տարեց հարազատը միայնակ է ապրում և ֆիզիկապես նրա համար բարդ է տուն մաքրելը, ապա ռոբոտ փոշեկուլները հիանալի նվեր կլինեն նրանց համար։ Մի քանի պարզ գործողություն սովորելով, նրանք կմիացնեն սարքը և փոշեկուլն ինքնուրույն անցնելով բոլոր սենյակներով՝ կմաքրի տունը։ Սա նաև լավ նվեր է խնամակալի համար, քանի որ այդ կերպ նրանց գործը փոքր ինչ կթեթևանա։
- Չսահող հողաթափեր
Ի՞նչ կասեք նվերի մասին, որը կանխում է սահելու և վնասվածքներ ստանալու ռիսկը։ Ընտրե՛ք այնպիսի հողաթափեր, որոնց ներքևի մասը ռետիինե և կունենա հատուկ կառուցվածք: Հիշե՛ք, որ տարիքի հետ ոսկորները ավելի փխրուն են դառնում և կարևոր է, որպեզի հողաթափերը հնարավորինս հարմար լինեն քայլելու և հավասարակշռությունը պահելու համար։
- Ավտոմատ միացվող լուսատուներ
Տարեցները խորը քնից հետո, հաճախ կարող են մոռանալ, թե որտեղ է լույսի միացման կոճակը։ Նվիրեք և տանն ամրացրեք լույսն ավտոմատ միացնող և անջատող սարքեր։ Գիշերը, երբ ցանկանան սենյակից դուրս գալ՝ լույսներն ավտոմատ կմիանան և նրանք սենյակից դուրս գալու դժվարություն չեն ունենա։
Կարևոր է հաշվի առնել, որ ամենից շատ նրանք ձեր սիրո և հոգատարության կարիքն ունեն։ Սիրե՛ք նրանց և եղեք սիրված։
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

