«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Անկողնային խոցերով հիվանդների խնամքի սկզբունքները

Ավելի հաճախ, տարեց հիվանդների մոտ անկողնային խոցեր են հայտնվում տարբեր էթոլոգիաների ամբողջական կամ մասնակի անշարժացման ֆոնի վրա։ Եթե մարդն անընդհատ պառկած դիրքում է, նրա մարմնի ծանրության տակ սեղմվում են մաշկը և արյունատար անոթները, ինչի արդյունքում բավական արագ են զարգանում լճացած պրոցեսները, որոնք ավարտվում են նեկրոտիկ օջախների առաջացմամբ։

Անկողնային խոցերի բուժում 

Թերապիան պետք է ուղղված լինի հյուսվածքների արյան մատակարարման բարելավմանը, առկա արատների խորը մաքրմանը և մակերեսների ապաքինմանը: Առաջին հերթին վնասված հատվածները խնամքով մշակվում են աղի կամ կամֆորայի սպիրտով։ Նման ընթացակարգերը պետք է իրականացվեն օրական առնվազն 2 անգամ:

Բացի այդ, նոր ձևավորված վերքի փուլում արդյունավետ կարող են օգտագործվել տարբեր տեղական պատրաստուկներ, որոնք չորացնող ազդեցություն ունեն և բարելավում են արյան շրջանառությունը։

Խորհուրդ է տրվում կիրառել հատուկ պոլիուրեթանային թաղանթ և հատուկ հիդրոկոլոիդ վաֆլի վիրակապեր, որոնք նույնպես նպաստում են մաշկային վնասվածքների արագ ապաքինմանը:

Ինֆեկցիայի ավելացմամբ և ընդգծված բորբոքային գործընթացի զարգացմամբ կարող է ցուցված լինել հակաբակտերիալ միջոցների օգտագործումը, քանի որ կա նեկրոտիկ ֆոկուսի անցման մեծ վտանգ դեպի բաց վերք:

Անկողնային խոցերը բուժելիս անընդունելի է օգտագործել ոչ ստերիլ և քիչ ծակոտիններով վիրակապեր, որոնք թույլ չեն տալիս մաշկին նորմալ շնչել: Դուք չպետք է օգտագործեք փափկեցնող քսուքներ, ինչպես նաև պատրաստեք թաց վիրակապեր, քանի որ դրանք կարող են արագացնել հյուսվածքների մահվան գործընթացը:

Անկողնային խոցերի 3 և 4 աստիճանի ծանրության զարգացման դեպքում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։ Հիվանդանոցում բոլոր պրոցեդուրաներն իրականացնելուց հետո անհրաժեշտ է օգտագործել այնպիսի դեղամիջոցներ, որոնք ունեն նեկրոլիտիկ և ազդեցություն և նպաստում են վնասված հատվածների հյուսվածքների վերականգնմանը:

Անկողնային բաց խոցերի առկայության դեպքում արդյունավետ կարող են օգտագործվել տարբեր տեղային հակաբորբոքային և հակաբակտերիալ քսուքներ, ինչպիսիք են Արգոսուլֆան կրեմը, Լևոմեկոլը, Մետրոնիդազոլ գելը և այլն (ըստ բժշկի ցուցումի): Անկողնային խոցերը տանը բուժելը շատ դժվար է, չնայած առկա դեղամիջոցներին և վիրակապերին: 

Անկողնային խոցերով տարեցների խնամքը «ԱրևՄեդ»-ում 

Անկողնային խոցերով տարեցների խնամքը «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոնում ներառում Է՝

  • Ամենօրյա հիգիենայի խնամք՝ օգտագործելով անհրաժեշտ բժշկական սարքավորումները և պարագաները
  • Հատուկ սննդակարգով կերակուրների մատուցում, որոնք պատրաստվում են թարմ մթերքներից
  • Հիվանդները գտնվում են բժիշկ-մասնագետների մշտական հսկողության ներքո:
  • Մեր խնամակալները հետևում են հիվանդների վիճակին և անհրաժեշտության դեպքում իրականցնում բուժման ծրագիրը
  • Նշանակաված դեղերի ընդունման ժամերի և ընդունման կարգի ապահովում 

Խնամքի տացիոնար ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգել «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի մասնաճյուղ՝ +(374) 93 200 070 կամ ՝+(374) 33 600 777 ։