«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Ե՞րբ դիմել տարեցների խնամքի կենտրոն

Որոշել, թե երբ տեղափոխել տարեց հարազատի խնամքը մասնագիտական կենտրոն, բարդ և խորապես անհատական որոշում է, որը կախված է տարբեր գործոններից, ներառյալ անհատի առողջական վիճակը, բնավորության առանձնահատկությունները և խնամք տրամադրելու համար հասանելի ռեսուրսները: Ահա մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք կարող են հաստատել, որ ժամանակն է մտածել մասնագիտական խնամքի մասին.

Խնամքի կարիքների ավելացում

Եթե  դժվարանում եք և ժամանակի առումով չեք հասցնում տարեց հարազատին պատշաճ խնամել և օգնություն ցուցաբերել առօրյա կյանքի գործունեության մեջ, ինչպիսիք են լողանալը, հագնվելը, ուտելը և շարժունակությունը, ապա ժամանակն է, որ այդ բոլոր հոգսերը վստահվեն տարեցների խնամքի կենտրոններին։

Անվտանգության հետ կապված մտահոգություններ

Եթե տան միջավայրը ռիսկեր է ներկայացնում, ինչպիսիք են ընկնելու վտանգները, դեղերի կառավարման դժվարությունը կամ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու անկարողությունը, ապա կարող եք վստահ լինել, որ այնպիսի խնամքի կենտրոնը, ինչպիսին է «ԱրևՄեդ»-ը՝ ձեր հարազատի համար կապահովի լիարժեք անվտանգություն և հարմարավետ պայմաններ։

Խնամողների հոգնածություն

Հարազատի խնամքը տանը կազմակերպելը կարող է հանգեցնել ֆիզիկական և էմոցիոնալ հոգնածության կամ ֆինանսական ծանրաբեռնվածության։ Նման դեպքում որքան էլ մեծ է ցանկությունը հարազատին օգնելու, այնուամենայնիվ խնամողը չի կարող իր իսկ սեփական բարեկեցությունն ապահովել: Նման դեպքերում ավելի խելամիտ է, որ տարեց կամ հիվանդ հարազատի խնամքը կազմակերպվի խնամքի մասնագիտացված կենտրոններում։

 Բժշկական կարիքներ

Եթե տարեց հարազատն ունի հիվանդություններ, որոնք պահանջում են մասնագիտացված խնամք կամ հաճախակի բժշկական հսկողություն, ապա ավելի հարմար է, որ դրանով զբաղվեն ոլորտի պրոֆեսիոնալները։ «ԱրևՄեդ» խնամքի կենտրոնում ձեր հարազատը 24/7 ռեժիմով կլինի ոչ միայն բուժքրոջ ուշադրության կենտրոնում, այլ նաև բժիշկներին (սրտաբան, նյարդաբան, սոնոգրաֆիստ, վերականգնողական բժիշկ, թերապևտ)։

 Կյանքի որակ

Տարեց հարազատն իրեն կարող է մենակ զգալ տանը, երբ ընտանիքի բոլոր անդամներն աշխատանքի են կամ ունեն խիստ ծանրաբեռնված առօրյա։ Նման դեպքում տարեցներն իրենց ավելի լավ են զգում, երբ խնամքի կենտրոններում շփվում են իրենց հասակակիցների հետ և սոցիալականացվում են համապատասխան միջավայրում։ «ԱրևՄեդ»-ում տարեցների ժամանացը կազմակերպելու համար հատկացրել ենք զրուցարաններ և զանազան խաղեր, որոնք նպաստում են միմիյանց հետ հաղորդակցվելուն և առօրյան հետաքրքիր կազմակերպելուն։

 Վերը նշված բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ հասկանալի է, որ տարեցների խնամքը պրոֆեսիոնալ հաստատություննների վստահելը կբարելավի ոչ միայն հարազատի, այլ նաև վերջինիս խնամողի կյանքի որակը։ Ամեն դեպքում մասնագիտական խնամքի կենտրոն դիմելու որոշումը պետք է ընդունվի համատեղ՝ հաշվի առնելով տարեց հարազատի ցանկությունները, նրա բժշկական և սոցիալական կարիքները, ընտանիքի և ընկերների աջակցության առկայությունը։

«ԱրևՄեդ» խնամքի կենտրոնն ունի տարիների կուտակած փորձ, որը լիովին ուղղված է ձեր հարազատին առողջական կարիքները բավարարելու և նրանց համար բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությանը։  Մեզ մոտ ձեր հարազատի ստացիոնար խնամքը կազմակերպելու համար կարող եք դիմել «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների խնամքի կենտրոններին։