«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Ի՞նչ անել, երբ այլևս չեք կարող խնամել հիվանդ հարազատին

Հաճախ մեր ընտանիքի անդամները, կամ պարզապես ծանոթ մարդիկ նախատում են, թե ինչու պետք է ծնողի կամ հիվանդ հարազատի խնամքը կազմակերպվի սեփական տնից և ընտանիքից դուրս։ Այսպիսի ճնշումների ազդեցությամբ հնարավոր է, որ խնամակալն ավելի մեծ խնդիրների բախվի և չկարողանա լիարժեք կատարել խնամքը։ Մենք առանձնացրել ենք մի քանի մեթոդ, որոնք կօգնեն ձեզ խոսել ձեր ընտանիքի անդամների հետ՝ հարազատի խնամքը համապատասխան կենտրոններում կազմակերպելու համար։


Խոսե՛ք ընտանիքի հետ, երբ այլևս չեք կարող հոգ տանել հիվանդ հարազատի մասին

Հիվանդ հարազատին խնամելը ֆիզիկական և հոգեկան ծանր աշխատանք է և որքան էլ ցանկանում ենք հոգ տանել նրանց մասին, որոշ ժամանակ անց՝ ֆիզիկական ռեսուրսները ցավոք սպառվում են։

Ինչպե՞ս հաղթահարել ամոթի և մեղքի զգացումը և ընտանիքի անդամների հետ այդ մասին խոսելիս

  • Նշել ռեսուրսների սահմանափակման մասին․

«Ես խնամք եմ տրամադրում մի ձևով, իսկ այժմ պետք է այն տրամադրեմ այլ կերպ, քանի որ չկան այն ֆիզիկական և հոգեկան ռեսուրսները, որոնց շնորհիվ կկարողանամ լիարժեք ապահովել հարազատի խնամքը»։

  • Հարցի միջոցով պարզեք՝ արդյո՞ք նրանք պատրաստակամ են օգնել Ձեզ․

«Իսկ դուք կարո՞ղ եք օգնել ինձ՝ միասին խնամենք»։

Սովորաբար, երբ պատկերացնում են իրենց խնամողի դերում, «զգում» են բարդությունը։  Եթե նրանք պատրաստակամ են, ասեք նրանց, որ ողջունելի է ստանձնել խնամքի պարտականությունները միասին։

  • Փորձեք ընդգծել խնամքի կենտրոնների առավելությունները․

«Չէ՞ որ նման կենտրոններում կան բոլոր պայմանները՝ պատշաճ և արժանավայել խնամք ապահովելու համար։ Շատ հաճախ հիվանդներն ավելի արագ են վերականգնվում, երբ մասնագիտական ճիշտ օգնություն են ստանում։

Եղե՛ք վճռական և պատրաստակամ՝ առաջինն այդ մասին խոսելու, իսկ մենք կօգնենք և կլինենք ձեր հարազատի կողքին։ «ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների խնամքի կենտրոնը ստեղծվել է ձեր և ձեր հարազատների դժվար օրերը լուսավորելու, սեփական ուժերին հավատալու, արժանավայել կենսակերպ ապահովելու և նրանց մասին պատշաճ հոգ տանելու համար: Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ և ձեր հարազատին նոր կյանք պարգևենք:

Ստացիոնար խնամքի համար դիմեք մեզ։