Ինչո՞ւ են տարեցներն ավելի զգայուն ցրտի նկատմամբ
Տարեցները մաշկի տակ ունեն ճարպի ավելի բարակ շերտ, ինչը նրանց ավելի զգայուն է դարձնում ցրտին նկատմամբ:
Պայմանները, ինչպիսիք են շաքարախտը, ծայրամասային զարկերակների հիվանդությունը և երիկամների հիվանդությունը, կարող են սահմանափակել արյան հոսքը և իջեցնել մարմնի ջերմաստիճանը: Շատ դեպքերում այդ փոփոխությունները նորմալ են, սակայն կարևոր է հետազոտվել՝ նախքան դրանք կվերածվեն լուրջ բարդությունների:

Ինչու՞ են տարեցները տարիքի հետ ավելի մրսկան դառնում
Տարիքի հետ օրգանիզմի որոշակի փոփոխությունները կարող են առաջացնել մրսկոտություն։
Այդ գործոններն են՝
- Նյութափոխանակության դանդաղում
Նորմալ է, որ ձեր նյութափոխանակության մակարդակը նվազում է, և դրա հետ մեկտեղ ձեր մարմնի արձագանքը ցրտին դառնում է զգայուն: Օրինակ, երբ մարմնի որոշ ընկալիչներ արագ չգործեն՝ արյան անոթները չեն սեղմվի և ձեր մարմնի ջերմաստիճանը չի պահպանվի։
- Մաշկի տակ գտնվող ճարպային շերտերի նոսրացում
Ինչպես վերևում արդեն նշեցինք՝ ճարպային շերտը պահպանում է մարմնի ջերմությունը, ուստի ավելի հավանական է, մրսկան դառնաք, երբ այն սկսի նոսրանալ:
- Անոթների առաձգականության թուլացում
Երբ ձեր արյան անոթները այնքան էլ ճկուն չեն, ձեր շրջանառությունը նվազում է: Երբ արյունը նորմալ չի շրջանառվում, օրգանիզմի համար ավելի դժվար է դառնում պահել ջերմությունը: Սա կարող է հանգեցնել ձեր ձեռքերի և ոտքերի սառնության:
Եթե նկատում եք, որ ավելի հաճախ եք մրսում, մի՛ հապաղեք խոսել բժշկի հետ, որովհետև հնարավոր է դա առողջական որևէ խնդրի մասին է հուշում։
(հանգստյան օր՝ կիրակի).
Սուր ատամի ցավի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին:

