«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Օստեոպորոզը տարեցների շրջանում

Կովկասցիների մոտ 15%-ը 50 տարեկանում, իսկ 70%-ը՝ 80 տարեկանից հետո ունենում են Օստեպորոզը։ Օստեպորոզն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։

Ոսկրային զանգվածի կորուստը մեծացնում է ոսկորների և հատկապես կոնքերի կոտրման վտանգը: Այս առումով, տարեցների շրջանում, օստեոպորոզի ռիսկը բարձր է։

Կան մի քանի կենսակերպի փոփոխություններ, որոնք կնպաստեն խնդրի կանխարգելմանը.

  • Վիտամին D-ի ընդունում

Վիտամին D-ն նպաստում է կալցիումի կլանմանը: Առանց վիտամին D-ի, հնարավոր չէ բավարար քանակությամբ կալցիում ապահովել ոսկորներն ամրացնելու համար: Խորհուրդ է տրվում ուտել՝ բրոկկոլի, ձվի դեղնուց , միս, սունկ։

  • Կանոնավոր վարժություններ

Ֆիզիկական ակտիվությունը ևս ամրացնում է ոսկորները: Մարզվելը նպաստում է հավասարակշռության պահպանմանը և քչացնում է ընկնելու հավանականությունը:

  • Հատուկ սննդակարգ

Սննդակարգում ավելացրեք սպիտակուցով և կալցիումով հարուստ մթերքներ․ կալցիումով հարուստ մթերքների ընդունումը (պանիրը, մածունը և ընկույզը), բարելավում է ոսկորների ամրությունը։

Հիվանդության կանխարգելումը նաև ներառում է հետևյալ քայլերը․

1․ Հրաժարվել վատ սովորություններից՝ չծխել, չխմել ալկոհոլ և չչարաշահել սուրճի օգտագործումը:

2․ Սննդակարգում ներառել այն մթերքները, որոնք ուժեղացնում են ոսկրային հյուսվածքները՝ լոբի, կաթնամթերք, շաղգամ և կանաչ թեյ:

3․ Ընդունել արևային լոգանք- ուլտրամանուշակագույն ճառագայթներն օգնում են մաշկի բջիջներում առկա սննդանյութերը վերածել D վիտամինի:

Եղեք տեղեկացված, պարբերաբար հետազոտվեք և հոգ տարեք հարազատների մասին։