«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Տարեցների 5 հիմնական կարիքները

«ԱրևՄեդ»-ում ստացիոնար խնամք են ստանում տարբեր առողջական խնդիրներով տատիկներ և պապիկներ։ Նրանց խնամքը կազմակերպելիս հաճախ ենք առնչվում այն հիմնական կարիքներին և խնդիրներին, որոնք դժվարացնում են նրանց առօրյան ։

Առանձնացրել ենք կենցաղային մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր է մի քանի կարիքներ, որոնք ամենից շատն ունեն բավարարման կարիք՝

1․ Անձնական խնամք

Ինչպես տարեցի, այնպես էլ խնամակալի համար դժվար է պատշաճ խնամք ապահովել։ Ստացիոնար խնամքի դեպքում, այդ դժվարությունը «ԱրևՄեդ»-ի հոգատար անձնակազմն իր վրա է վերցնում։

2․ Շարժունակություն

Եթե նրանք ունեն հենաշարժողական խնդիրներ, ապա պետք է հասանելի լինեն շարժական սարքեր՝ ձեռնափայտը, քայլակը կամ սայլակը: Կարևոր է նաև հարթ մակերևույթի առկայությունը։

3․ Ճիշտ սննդակարգ

Ակտիվ և առողջ մնալու համար տարեցները պատշաճ սնուցման կարիք ունեն: Խնամողը պետք է սնունդը պատրաստի համապատասխան տարեցի ապրելակերպի:


4․ Ֆիզիկական ակտիվություն

Կանոնավոր մարզվելը կկանխի քրոնիկական հիվանդությունները և կբարելավի տրամադրությունը։ Խնամակալը կարող է օգնել, որպեսզի նրանք չծուլանան և ապահավեն ակտիվություն։

5․ Զբաղվածություն և հանգիստ

Տարեցներին անհրաժեշտ են այնպիսի հոբբիներ, որոնք կզարգացնեն մտավոր աշխատանքը և կնպաստեն հանգստին։

«ԱրևՄեդ»-ում տրամադրում ենք գլուխկոտրուկներ, նկարչական ալբոմներ՝ նպաստելու նրանց սոցիալականացմանն ու հետաքրքրությունների ընդլայնմանը։

Մեր տարիներով կուտակած փորձն, ապահովում է լիարժեք հարմարավետություն և բարեկեցություն՝ «ԱրևՄեդ» խնամքի կենտրոնի տարեց մարդկանց կյանքը լիարժեք կազմակերպելու համար։

Ստացիոնար խնամքի և ծառայությունների համար զանգեք մեզ՝
+(374) 93 200 070
+(374) 33 600 777