«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Ազատ հաստիքներ

Աշխատանքի հնարավորություն «ԱրևՄեդ»-ում

«ԱրևՄեդ» տարեցների և հիվանդների խնամքի կենտրոններում աշխատում են հոգատար և սրտացավ մարդիկ, ովքեր սիրում են խնամել և աջակցել առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատակիցների վերապատրաստմանը՝ տարեցների հետ հաղորդակցվելու և նրանց պատշաճ խնամք ցուցաբերելու նպատակով։ Բժշկական կրթություն ունեցող կամ համապատասխան որևէ հաստատությունում աշխատած այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու մեր կենտրոններում, կունենան կարիերայի աճ և մեզ հետ աշխատելու հնարավորություն՝ փոխելով բազմաթիվ տարեցների կյանքը Հայաստանում:

«ԱրևՄեդ»-ն արագորեն զարգանում է՝ բացելով խնամքի և բժշկական նոր կենտրոններ, հետևաբար մենք փնտրում ենք նոր աշխատակիցներ՝ թիմը ընդլայնելու նպատակով։ Դարձե՛ք մեր թիմի անդամ և զգացե՛ք, թե որքան հիանալի է սեփական պատրաստակամությամբ օգնել և աջակցել տարեց և հիվանդ մարդկանց՝ էապես բարելավելով նրանց կյանքի որակը։

van image
van image
Տեղեկացեք թափուր աշխատատեղերի մասին զանգելով +374 (93) 200 070 հեռախոսահամարին կամ ուղարկեք Ձեր կենսագրականը.

Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է

Փորձեք կրկին և ուղարկեք

Երեք տարում Երևանում ստեղծել ենք տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի 3 կենտրոն՝ հարմարավետ պայմաններով և բժշկական կրթություն ստացած փորձառու անձնակազմով։

Համագործակցում ենք Եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ խնամքի կազմակերպումը բարձր մակարդակով իրականացնելու համար։

Ունենք լիցենզիա՝ համապատասխան ծառայություններ մատուցելու համար

Ստեղծել ենք ժամանակակից «ԱրևՄեդ» բժշկական կենտրոնը