«ԱՐԵՎՄԵԴ » տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի կենտրոն
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում
Instagram
Facebook
Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon
Telegram

Մասնաճյուղեր

Խնամքի անվտանգ միջավայր «ԱրևՄեդ»-ում

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանափակ շարժունակությամբ մարդկանց անկախ տեղաշարժի ազատությանը և հարմարավետությանը։ Անվտանգ միջավայրը լրացուցիչ մոտիվացիա է ստեղծում ֆիզիկական ակտիվությունը պահելու, հասակակիցների հետ շփվելու և մաքուր օդում քայլելու համար: Մեր հոգատար անձնակազմն անում է ամեն բան, որպեսզի չսահմանափակվի Ձեր հարազատի ֆիզիկական ակտիվությունը, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան վայելել իրենց կյանքը։

van image

Ինչո՞վ ենք մենք տարբերվում այլ հաստատություններից

Անվտանգություն

Քանի որ շատ տարեց մարդիկ տառապում են տարբեր տեսակի թուլամտությամբ, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններով, բնակիչների ֆիզիկական անվտանգությունը շատ կարևոր է, որպեսզի չմնան առանց անձնակազմի օգնության:

  • Մեզ մոտ տեղադրված են տեսախցիկներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեսախցիկները տեղադրված են ոչ միայն դրսում այլ նաև շինության ներսում
  • «ԱրևՄեդ»-ում հատուկ ուշադրություն ենք դարձնում մաքրությանը՝ պահպանելով սանիտարական հիգիենայի կանոնները։
  • Ակողնային պարագաները և սրբիչները կանոնավոր փոխում ենք, հետևում ենք տարեցների անձնական հիգիենային, ապահովում ենք օդափոխություն և անում ենք ամեն բան, որպեսզի ապահովենք նրանց հարմարավետությունը
  • Մեր անձնակազմը պատրաստված է և հստակ գիտի, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակների դեպքում: Ձեր հարազատի կյանքն ու առողջությունը նրանց հոգատար ձեռքերում է։

Հարմարավետություն

Բնակչի հարմարավետությունը բխում է նրա անվտանգությունից, ինչպես նաև լրացվում է բազմաթիվ անհրաժեշտ «մանրուքներով», որոնք միշտ չէ, որ նկատելի են առողջ մարդուն

  • Սենյակների պատուհաներն ունեն պաշտպանիչ ճաղավանդակներ, որոնցից հնարավոր չէ ընկնել
  • Միջանցքի և սանհանգույցի մուտքը գիշերային մեղմ լուսավորությամբ է լուսավորված
  • Տարածքը համալրված է հարմարավետ կահույքով
  • Շենքի ներսում աստիճաններ չկան կան թեքահարթակներ և բազրիքներ՝ բռնվելու համար

Բժշկական միջամտություններ և խնամք

Մեզ մոտ աշխատում են բուժքույրական գիտելիքներով աշխատակիցներ, ովքեր համապատասխան ոլորոտում ունեն աշխատանքային փորձ և տիրապետում են տարեցների հետ աշխատելու հմտություններին։

  • Ձեր հարազատի վիճակի և՛ դրական, և՛ բացասական փոփոխությունները բացահայտելու համար՝ պարբերաբար և համակարգված կերպով իրականացվում է առողջության մոնիտորինգ:
  • Մեր խնամակալները մշտապես վերահսկում են յուրաքանչյուր հիվանդի վիճակը
  • Խնամքի և վերականգնման ծրագիրն ուղղված է ինքնասպասարկման և կորցրած հմտությունների պահպանմանն ու վերականգնմանը
  • Ձեր հարազատները ստանում են շուրջօրյա բժշկական և բուժքույրական օգնություն՝ դեղորայքի ընդունման մոնիտորինգ, անհրաժեշտ ներարկումներ, ներերակային և սրսկումներ, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլ գործողություններ՝ հիվանդների առողջությունը բարելավելու համար:

Հարգանք և վստահություն

«ԱրևՄեդ»-ի կենտրոնների աշխատանքը հիմնված է ոչ միայն ազնվության և վստահության, այլ նաև աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի վրա։

  • Համագործակցելով եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ կիրառում ենք նրանց փորձը՝ խնամքը և վարվեցողության կանոնները բարձր մակարդակով իրականացնելու համար
  • Մեր կենտրոնների անձնակազմի չափազանց կարևոր բաղադրիչը բնակիչներին գնահատելու և նրանցից յուրաքանչյուրին որպես մարդկային արժանապատվություն ունեցող անհատների վերաբերվելու կարողությունն է:
  • Մեր անձնակազմը շատ նրբանկատ է վերաբերվում բնակիչներին, նույնիսկ եթե նրանք ամեն ինչ չեն հասկանում կամ չեն կարողանում բարձրաձայն արտահայտել իրենց ցանկությունները:
  • Ձեր հարազատները ստանում են շուրջօրյա բժշկական և բուժքույրական օգնություն՝ դեղորայքի ընդունման մոնիտորինգ, անհրաժեշտ ներարկումներ, ներերակային և սրսկումներ, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլ գործողություններ՝ հիվանդների առողջությունը բարելավելու համար:

Հարմարավետ դիրք

«ԱրևՄեդ»-ը տարեցների և հիվանդների համար հիմնականում դառնում է երկարաժամկետ կացության վայր։ Հետևաբար, մեր խնամքի կենտրոնները գտնվում են հարմար շրջններում՝ բժշկական հաստատություններից և քաղաքի կենտրոնից ոչ հեռու։

Մեր մասնագետները



Անահիտ Հունանյան

Բժիշկ ռևմատոլոգ, սոնոգրաֆիստ



Աննա Թարջումանյան

Թերապևտ



Մարիամ Քուրդօղլյան

Սրտաբան



Նարինե Աղեկյան

էնդոկրինոլոգ, վերականգնողական բժիշկ

Ինչու՞ ընտրել մեզ

3 տարում, Երևանում ստեղծել ենք տարեցների և հիվանդների ստացիոնար խնամքի 3 կենտրոն և 1 համանուն բժշկական կենտրոն

Համագործակցելով Եվրոպայի հայտնի խնամքի կենտրոնների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա)՝ կիրառում ենք նրանց փորձը՝ խնամքը և հիգիենան բարձր մակարդակով կազմակերպելու համար

Ունենք լիցենզիա՝ համապատասխան ծառայություններ մատուցելու համար

Ստեղծել ենք ժամանակակից «ԱրևՄեդ» բժշկական կենտրոնը